Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան


Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի, հեշտոցի պատերի և վուլվայի հետազոտման մեթոդն է՝ հատուկ սարքի՝ կոլպոսկոպի կիրառմամբ։ Արտաքինից այն նման է մեծ չափերով մանրադիտակի: Սարքը մեծացնում է հյուսվածքների պատկերը, և բժիշկը հնարավորություն է ունենում տեսնելու առկա պաթոլոգիական փոփոխությունները և նմուշ վերցնելու: Այնուհետև նմուշն ուղարկվում է հիստոլոգիական վերլուծության, որը բջիջների մանրակրկիտ ուսումնասիրությունն է լաբորատորիայում։


Հետազոտությունը ցուցված է այն կանանց, որոնց արգանդի պարանոցի քսուքի հետազոտությունը գրանցել է շեղումներ նորմայից։ Ինչպես նաև կոլպոսկոպիան իրականացվում է, եթե զննման ընթացքում
գինեկոլոգը նկատում է.


• պարանոցի կամ հեշտոցի վրա ցանկացած նորագոյացություն,
• սրածայր կոնդիլոմաներ,
• արգանդի պարանոցի գրգռում կամ բորբոքում (ցերվիցիտ):
Բացի այդ, կոլպոսկոպիան ցուցված է նաև այն դեպքերում, երբ կնոջ մոտ հայտնաբերվում է պապիլոմավիրուս կամ սեռական հարաբերությունից հետո նկատվում է արյունային արտադրություն։


Ինչպե՞ս նախապատրաստվել կոլպոսկոպիային։


Որպեսզի ուսումնասիրության արդյունքը լինի ճշգրիտ, հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնների.
• չգրանցվել կոլպոսկոպիայի իրականացման համար դաշտանի օրերին,
• հետազոտությունից 1-2 օր առաջ չունենալ սեռական հարաբերություն, չտեղադրել տամպոն,
• չօգտագործել հեշտոցային մոմիկներ և չկատարել ներլվացումներ հետազոտությունից 2 օր առաջ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 


 
 

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն