Սպիների և հղիազոլերի հղկում՝ CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ
Սպիների և հղիազոլերի հղկում՝ CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ
Սպիների և հղիազոլերի ֆրակցիոն լազերային հղկումը թույլ է տալիս արագ և արդյունավետորեն ազատվել մաշկի էսթետիկ խնդիրներից:
Ի՞նչ է CO2 ֆրակցիոն լազերը, և ո՞րն է այս տեխնիկայի էությունը:
Սպիների և հղիազոլերի հղկումը CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ իրականացվում է «Cosmopulse II» սարքի միջոցով: Այս նորագույն ընթացակարգն ի զորու է հեռացնել տարբեր բարդությունների և ծագման սպիներ՝ առանց անհարմարություն պատճառելու բուժառուին և վնաս հասցնելու առողջ հյուսվածքներին:
Այս մեթոդը, իր արդյունավետության շնորհիվ, դարձել է ճանաչված ողջ աշխարհում: CO2 ֆրակցիոն լազերի գործողությունն ուղղված է բացառապես խնդրահարույց տարածքին: Ընթացակարգի նպատակն է՝ երիտասարդացնել և թարմացնել մաշկը:
CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ իրականացվում է մաշկի մակերեսային շերտի հավասարեցում՝ միաժամանակ հեռացնելով մաշկի դեֆորմացված հատվածները: Վնասված մանրաթելերի հատվածում սկսվում է նոր, ավելի առաձգական ու էլաստիկ հյուսվածքների աճ։ Մաշկի մակերեսը դառնում է հարթ, և վերանում են խնդիրները (սպիներ, հետքեր, հղիազոլեր): Շնորհիվ նման մեղմ ու հստակ ուղղորդված լազերային գործողության՝ առաջանում է մաշկի հյուսվածքի արագ բուժում և վերականգնում:
Ընթացակարգը չի խանգարում բուժառուին անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին: Լազերային ազդեցության ենթարկվող մաշկն ամբողջությամբ վերականգնվում է 7-14 օրվա ընթացքում:
CO2 ֆրակցիոն լազերի ցուցումները CO2 ֆրակցիոն լազերային հղկում կարող եք իրականացնել, եթե ցանկանում եք ազատվել.
• սպիներից և հետքերից,
• հղիազոլերից,
• մաշկի թոշնածությունից,
• պոստակնեի հետքերց,
• լայնացած ծակոտիներից,
• կորյակային խնդիրներց,
• կնճիռների առաջացումից,
• պիգմենտային բծերից և պեպեններից:
Ինչպե՞ս է ընթանում ընթացակարգը։
1) Ընթացակարգը սկսվում է մաշկի մաքրմամբ:
2) CO2 ֆրակցիոն լազերով սպիների և հղիազոլերի հղկումն իրականացվում է կարճ ժամանակահատվածում՝ տեղային անզգայացմամբ։
3) Խորը հղիազոլերի հեռացման համար սովորաբար անհրաժեշտ է լինում մի քանի ընթացակարգ։
4) Լազերի ազդեցությունից հետո ի հայտ է գալիս մաշկի կարմրություն և այտուցվածություն, սակայն վերականգնման ժամանակահատվածը տևում է ընդամենը մի քանի օր:
Վերականգնման ժամանակահատված Բուժումից հետո առաջին երեք օրերի ընթացքում կարող եք նկատել կարմրություն ու այտուցվածություն: Մաշկի բուժվող մակերեսը կարող է շերտազատվել, ինչը վկայում է նոր բջիջների ձևավորման ակտիվ գործընթացի մասին: Վերականգնողական շրջանում բժիշկը կարող է նշանակել անզգայացնող և հակավիրուսային դեղամիջոցների ընդունում:
Շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում բացառել արևի լույսի ազդեցությունը մաշկի վրա, հետաձգել այցերը սաունա և լողավազան, հրաժարվել կոսմետիկայի օգտագործումից: Արդեն մեկ շաբաթ անց հնարավոր է տեսնել բուժման արդյունավետությունը:
Հակացուցումներն են՝
• Հղիություն և կրծքով կերակրման շրջան,
• Բորբոքային գործընթացների առկայություն,
• Վարակիչ հիվանդություններ,
• Ալերգիկ ռեակցիա,
• Ուռուցքային հիվանդություններ,
• Էպիլեպսիա,
• Փսորիազ, ատոպիկ դերմատիտ,
• Արյան մակարդելիության և շաքարախտի հետ կապված խնդիրներ,
• Որոշ դեղերի ընդունում,
• Կելոիդների ձևավորման հավանականություն։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին