Որքա՞ն պետք է լինի շաքարի մակարդակն արյան մեջ, ի՞նչ անել, եթե այն նվազել է կամ աճել
Որքա՞ն պետք է լինի շաքարի մակարդակն արյան մեջ, ի՞նչ անել, եթե այն նվազել է կամ աճել։
Ո՞րն է արյան մեջ շաքարի դերը
Իրականում խոսքը ոչ թե շաքարի, այլ գլյուկոզայի մասին է։ Շաքարը, ինչպես ցանկացած այլ ածխաջուր, ուղղակիորեն չի կլանվում օրգանիզմի կողմից. այն քայքայվում է աղիներում՝ վերածվելով մոնոսախարիդների, այնուհետև գլյուկոզայի տեսքով թափանցում է արյան մեջ։
70 կգ մարմնի զանգված ունեցող առողջ մարդու օրգանիզմում մշտապես առկա է մոտ 1 թեյի գդալ (4 գրամ) գլյուկոզա: Այս նյութը հանդիսանում է էներգիայի հիմնական աղբյուր մարմնի բոլոր բջիջների համար։ Դրա շնորհիվ ենք մենք ուժ ունենում՝ շնչելու, շարժվելու, սովորելու և մտածելու համար։
Ինչպե՞ս չափել շաքարի մակարդակն արյան մեջ, որքա՞ն է նորման։
Միջազգային պրակտիկայում արյան մեջ շաքարի մակարդակը (գլիկեմիա) չափվում է հիմնականում մմոլ / լ-ով: Արյան հետազոտությունը կատարվում է առավոտյան՝ սոված ստամոքսին։ Սա կարևոր է, քանի որ ցանկացած ուտելիք կարող է մեծացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:
Արյան նմուշառում կարելի է կատարել մատից կամ երակից, սակայն երակային արյան հետազոտությունն ունի առավել ճշգրիտ արդյունք։
Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ (սոված ստամոքսի դեպքում կատարված երակային արյան հետազոտություն) նորմայում կազմում է 3.9-ից 5.6 մմոլ / լ (70-100 մգ / դլ): Եթե հետազոտության արդյունքը տարբերվում է նորմայից, ապա դա վկայում է հետևյալի մասին.
• 5.6 6.9 մմոլ /լ ՝ նախաշաքարախտ։ Սա արյան մեջ շաքարի մակարդակի թեթև բարձրացումն է, ինչը վկայում է, որ օրգանիզմում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք մեծացնում են շաքարախտի զարգազման վտանգը։
• 7 մմոլ / լ և բարձր՝ հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի աճ): Շատ հաճախ այս խախտումը վկայում է շաքարախտի մասին։
• 3.9 մմոլ / լ-ից ցածր՝ հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի նվազում): Սա նույնպես առողջական խնդիր է, որը կարող է վկայել օրգանիզմի մի շարք խախտումների մասին։ Հաշվի առեք, որ եթե արյան նմուշառումը կատարվում է մատից, ապա այս արժեքները նորմայից կարող են տատանվել 3.3-5.5 մմոլ / լ-ով։
Ինչու՞ է արյան մեջ շաքարի մակարդաը փոփոխվում։ Ահա, թե ինչի օգնությամբ է օրգանիզմն արձագանքում արյան մեջ առկա գլյուկոզայի քանակին.
• ֆերմենտների, որոնք օգնում են քայլայել ածխաջրերն աղիներում և այդկերպ են ազդում արյան մեջ գլյուկոզայի թափանցման արագության վրա:
• հորմոնների, որոնք սահմանում են, թե որքան արագ պետք է մարմնի բջիջները յուրացնեն արյան մեջ առկա շաքարը։ Գլիկեմիայի վրա նաև ազդում են՝
• լյարդի և երիկամների աշխատանքը, որոնք մաքրում են արյունը գլյուկոզայի ավելորդ մնացորդներից և դուրս բերում նյութերն օրգանիզմից,
• վահանաձև գեղձի աշխատանքը. նրա կողմից արտադրվող հորմոններն են սահմանում այն արագությունը, որով բջիջները յուրացնում են արջան մեջ առկա գյուկոզան,
• մակերիկամների աշխատանքը. այս էնդոկրին գեղձերը նաև արտադրում են հորմոններ (օրինակ՝ ադրենալին), որոնցից կախված է նյութափոխանակության արագությունը։
Ինչու՞ է արյան մեջ շաքարի մակարդակը բարձր։ Հաճախ դա վկայում է շաքարախտի մասին, սակայն գլիկեմիայի աճին կարող են նպաստել նաև այլ բժշկական խնդիրներ.
• Հիպերթիրեոզ, որի դեպքում վահանաձև գեղձը չափազանց շատ հորմոններ է արտադրում:
• Պանկրեատիտ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։
• Ուժեղ սթրես։
• Տրավմա կամ վիրաբուժական միջամտություն։
• Լյարդի հիվանդություն։
• Ինսուլտ։
• Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ և այլն։
Ինչու՞ է արյան մեջ շաքարի մակարդակը ցածր։
• Թերսնուցում: Արյան մեջ շաքարի քանակը նվազում է, եթե հետևում եք դիետայի կամ ունեք սննդային խանգարման հիվանդություն՝ անորեքսիա կամ բուլիմիա:
• Չափազանց սթրեսային և երկարատև ֆիզիկական վարժանքներ:
•Հիպոթիրեոզ, որի դեպքում վահանաձև գեղձը շատ քիչ հորմոններ է արտադրում:
• Վերերիկամների, հիպոֆիզի, լյարդի կամ երիկամի հիվանդություններ:
Ի՞նչ անել, եթե արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է կամ բարձր։ Անհրաժեշտ է խորհրդակցել թերապևտի հետ: Բժիշկը կպարզի հիպո կամ հիպերգլիկեմիայի պատճառները, կկատարի ճշգրիտ ախտորոշում և կտա ցուցումներ, որոնց հետևելով կկարողանաք վերականգնել գլյուկոզայի նորմալ մակարդակն արյան մեջ: Կախված ախտորոշումից՝ բժիշկը կարող է նշանակել նաև դեղորայք։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին