Ինչո՞ւ են անհրաժեշտ էրիթրոցիտները և որքա՞ն պետք է լինի նրանց քանակը

Ինչո՞ւ են անհրաժեշտ էրիթրոցիտները և որքա՞ն պետք է լինի նրանց քանակը

Ի՞նչ են էրիթրոցիտները և ինչո՞ւ են անհրաժեշտ Էրիթրոցիտները արյան բջիջներ են, որոնք արտադրվում են ոսկրածուծի մեջ:

Հեմոգլոբինի սպիտակուցի օգնությամբ նրանք թթվածին են մատակարարում օրգանիզմի բոլոր հյուսվածքներին և փոխադրում են ածխաթթու գազը դեպի թոքեր։ Ինչո՞ւ է հարկավոր իմանալ արյան կարմիր բջիջների մակարդակն արյան մեջ։

Այս ցուցանիշը կարող է ենթադրել, թե ինչ հիվանդություն ունի մարդը: Էրիթրոցիտների մակարդակի բարձրացման կամ էրիթրոցիտոզի կարող են հանգեցնել որոշ գործոններ.

• Ծխելը

• Սրտի հիվանդությունները: Դա կարող է լինել բնածին արատը կամ սրտի պաթոլոգիան

• Խիստ ջրազրկումը

• Երիկամների ուռուցքը

• Թթվածնի ցածր մակարդակը արյան մեջ: Դա տեղի է ունենում, օրինակ, երբ մարդը բարձրանում է լեռներ։

• Ոսկրածուծի չարորակ հիվանդություն, որի դեպքում շատանում են արյան կարմիր բջիջները

• Դեղորայքի որոշակի տեսակների ընդունումը, օրինակ՝ անաբոլիտիկ ստերոիդներ, էրիթրոպոետին կամ հակաբիոտիկ՝ գենտամիցինի հիման վրա։ Եթե էրիթրոցիտների մակարդակը ցածր է, ապա դա վկայում է էրիթրոպենիայի մասին: Այն կարող է ունենալ նմանատիպ պատճառներ.

• Արյունահոսություն

• Ոսկրածուծի վնասվածք տոքսինների, ուռուցքի կամ ճառագայթման պատճառով

• Երիկամների հիվանդություն, որի դեպքում նվազում է էրիթրոպոետին հորմոնի արտադրությունը Սովորաբար, այն խթանում է էրիթրոցիտների բաժանումը։

• Արյան կարմիր բջիջների շատ արագ ոչնչացում կամ հեմոլիզ

• Լեյկոզ․ սա արյան քաղցկեղի տեսակներից մեկն է

• Լեյկեմիա, որն արյան քաղցկեղի տեսակ է

• Թերսնում

• Ոսկրածուծի քաղցկեղ կամ միելոմա

• Երկաթի, պղնձի, ֆոլաթթվի, վիտամին B 6-ի կամ B12-ի պակաս

• Հղիություն

• Հիպերհիդրատացիա․ այսպես է անվանվում այն վիճակը, երբ օրգանիզմում չափից շատ ջուր կա

• Դեղորայք Էրիթրոցիտների քանակը կարող են նվազեցնել որոշ հակաբիոտիկներ, դեղատոմսով թույլատրվող ցավազրկողներ, քիմիոթերապիայի պրեպարատներ, էպիլեպսիայի և արյան բարձր ճնշման դեմ դեղորայք։

Որքա՞ն պետք է լինի էրիթրոցիտների քանակն արյան մեջ։ Ամեն ինչ կախված է անձի սեռից և տարիքից, տվյալ լաբորատորիայի ցուցանիշներից։ Նորմալ են համարվում հետևյալ ցուցանիշները.

• տղամարդկանց մոտ՝ 4.7-6.1 մլն բջիջ 1մկ/լ արյան մեջ

• կանանց մոտ՝ 4.2-5.4 մլն բջիջ 1մկ/լ արյան մեջ 

•երեխաների մոտ՝ 4.0-5.5 մլն բջիջ 1մկ/լ արյան մեջ էրիթրոցիտների մակարդակն արյան մեջ որոշելու համար հարկավոր է հանձնել արյան ընդհանուր հետազոտություն և ցույց տալ մասնագետին։

Ի՞նչ անել, եթե էրիթրոցիտների մակարդակն արյան մեջ չի համապատասխանում նորմային։ Եթե կան շեղումներ, ապա չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, հարկավոր է դիմել բժշկի:
 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

 
 
 
 

 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: