Ինչ անել սրտխառնոցի դեպքում

Ինչ անել սրտխառնոցի դեպքում

Տհաճ զգացողություններից ազատվելու տարբեր միջոցներ կան:

Սրտխառնոցն ամենատհաճ զգացողությունն է, որն ունենում են բոլոր մարդիկ։ Այն առաջանում է  զարթխումի, հղիության, հարբուխի, աղիքային հիվանդությունների, որևէ վիրուսի, նյարդային գերլարվածության, թունավորումների, մարսողական խանգարման կամ տհաճ հոտի առկայության դեպքում:  Փսխումը կանխելու և սրտխառնոցը չեզոքացնելու համար պարտադիր չէ անմիջապես օգտագործել դեղորայք: Երբեմն բավական է նաև ֆիզիկական գործոնների կամ ժողովրդական միջոցների կիրառումը:

Ինչ անել, եթե ունեք սրտխառնոց, բայց չեք փսխում։

  • Ընդունեք ճիշտ դիրք
  • Փորձեք նստել կամ պառկել՝  բարձր պահելով մարմնի  վերին հատվածը։
  • Շնչեք մաքուր օդ

Թարմ, զով օդը նպաստում է սրտխառնոցի ախտանիշների թուլացմանը և չեզոքացնում է սրտխառնոց առաջացնող տհաճ հոտերը։

Խորը շնչեք

Շնչառությունը հանգստացնում է միտքը, վերացնում է խուճապը և թեթևացնում սրտխառնոցի զգացողությունը:

  • Ջուր խմեք

Օգտագործեք մեծ քանակությամբ սենյակային ջերմաստիճանի ջուր, բայց ոչ միանգամից։ Խմեք փոքր չափաբաժիններով՝ ողջ օրվա ընթացքում: Ջրին կարող եք ավելացնել կիտրոն, քանի որ նրա  թթուն պարունակում է այնպիսի միացություն, որն օգնում է մարսողությանը և հանգստացնում  է ստամոքսը:

  • Խմեք արգանակ

Թույլ սրտխառնոցի դեպքում  կարող եք խմել հավի կամ բուսական արգանակ, որը կբարձրացնի օրգանիզմի էներգիան։

  • Շեղեք ձեր ուշադրությունը

Դիտեք ֆիլմ, զանգահարեք ընկերոջը, արեք այն ամենը, ինչն ավելի չի կենտրոնացնի ձեր ուշադրությունը սրտխառնոցի վրա: Հոգնածությունը, գերծանրաբեռնվածությունը և ֆիզիկական գործունեությունը միայն ամրապնդում են սրտխառնոցի զգացողությունը:

  • Կերեք փափուկ մթերքներ

Փորձեք ուտել մի քիչ բանան, բրինձ, խնձորի խյուս, խորոված կամ տապակած կարտոֆիլ, ձու։

Զովացեք

  • Սառը թրջոցներ դրեք ճակատին, ծոծրակին և պարանոցին։ Սա կօգնի նվազեցնելու մարմնի բարձր ջերմաստիճանը և կբարելավի ինքնազգացողությունը:

 

  • Անանուխի թեյ

Անանուխը համարվում է անվտանգ և արդյունավետ միջոց  սրտխառնոցի դեմ պայքարում: Գնեք դեղատնից կամ պատրաստեք ինքներդ՝ մեկ բաժակ եռացող ջրի վրա մեկ թեյի գդալ թարմ անանուխի տերևներ լցնելով և 5-7 րոպե թրմելով։

  • Երիցուկի թեյ

Հանրաճանաչ ժողովրդական դեղամիջոց երիցուկն օգնում է հանգստանալու և քնելու։ 

Եթե սրտխառնոցն այնուամենայնիվ  չի անցնում,  դիմեք բժշկի։

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: