Վահանաձև գեղձի ադենոմա

Վահանաձև գեղձի ադենոմա

Վահանաձև գեղձի ադենոման բարորակ գոյացություն է, որն առաջանում է օրգանի գեղձային բջիջներից և գործում է ինքնուրույն։ Հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանշանների կամ կարող է ուղեկցվել հիպերթիրեոզի նշաններով՝ վահանաձև գեղձի հորմոնների ավելորդ արտադրությամբ։

Ադենոմայի վտանգը չարորակ ուռուցքի վերածվելու բարձր ռիսկն է, այդ պատճառով վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման առաջին իսկ նշանների արտահայտվելուց հետո անհապաղ պետք է դիմել էնդոկրինոլոգի։

Բուժումը

Վահանաձև գեղձի ադենոմայի բուժման մարտավարությունը որոշվում է՝ կախված բուժառուի վիճակի առանձնահատկություններից։ Կոնսերվատիվ թերապիան կիրառվում է կոլլոիդ ադենոմայի դեպքում, քանի որ այդ տիպն ամենաքիչն է հակված չարորակացման։ Մյուս դեպքերում վիրահատական միջամտություն է ցուցված, որի դեպքում հեռացվում է ադենոման և վահանաձև գեղձի անհրաժեշտ մասը։

Վիրահատությունը

Վիրաբուժական միջամտության մեթոդի ընտրությունը կախված է ուռուցքի բնույթից, հիվանդության աստիճանից, բուժառուի ընդհանուր վիճակից։ Կարող է կատարվել թիրեոիդէկտոմիա, որի դեպքում վահանաձև գեղձը հեռացվում է ամբողջությամբ, և հեմիթիրեոիդէկտոմիա, որի դեպքում հեռացվում է ադենոման և վահանաձև գեղձի անհրաժեշտ հատվածը։

Վերականգնումը վիրահատությունից հետո

Բաց վիրահատության դեպքում բուժառուն ստացիոնարում անցկացնում է առավելագույնը երկու օր, իսկ էնդոսկոպիկ վիրահատության դեպքում՝ մեկ օր։ Վիրահատության առաջին օրերին հնարավոր է, որ ցավ և կոկորդում տհաճ այլ զգացողություններ դիտվեն։

Անհանգստանալու առիթ չկա, այդ բնական է, և նշված երևույթներն անցնում է ինքնուրույն, անհետ։ Ընդհանուր առմամբ վերականգնումը պահանջում է երկու շաբաթ։ Թիրեոիդէկտոմիայից հետո հիպոթիրեոզ է զարգանում՝ հորմոնների պակաս, որը շտկվում է փոխարինող հորմոնային թերապիայով։

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն