Գիտեի՞ք, որ. ուտելիքներ

Գիտեի՞ք, որ. ուտելիքներ

Գիտե՞իք, որ․

Մինչև թուքը չխառնվի սննդին, դրա համը զգալ չենք կարող։

Կիտրոնն ավելի շատ շաքար է պարունակում, քան ելակը։

Շվեյցարիայում տարվա կտրվածքով յուրաքանչյուր մարդ ուտում է 10 կգ շոկոլադ։

Նեխուր ուտելիս ավելի շատ կալորիաներ են ծախսվում, քան այն պարունակում է, այսինքն՝ որքան շատ ուտեք, այնքան կնիհարեք։

Արևելյան աֆրիկայում հնարավոր է գտնել բանանից պատրաստված գարեջուր։

Ելակը միակն է մրգերից, որի կորիզներն աճում են արտաքին շերտին։

Ադի-բուդին հայտնագործել են ացտեկները։

Խնձորն ավելի արդյունավետ է արթնացնում առավոտյան, քան սուրճը։

Նուշն իրականում դեղձի ընտանիքից է։

Հավկիթը պարունակում է բոլոր վիտամինները, բացի վիտամին C-ից։

Ամերիկացիները տարեկան մոտ 35.000 տոննա մակարոնեղեն են ուտում։

Ամենահին հայտնի բանջարեղենը սիսեռն է։

Բանանը պարունակում է 75% ջուր։

Վարունգը պարունակում է 96% ջուր։

Շաքարի ամենախոշոր արտահանողը Կուբան է։

Միջինում մարդն օգտագործում է 100 տոննա սնունդ և 4.424 լիտր ջուր ամբողջ կյանքի ընթացքում։

Մրգերում պարունակվող վիտամին C-ն հիմնականում գտնվում է կեղևում։

Մրգերից ամենամեծ կալորիական արժեքն ունի ավոկադոն։

Գոյություն ունեցող 20.000 մեղվատեսակներից ընդհամենը չորսն է արտադրում մեղր։

Հին հույները գազարն աճեցնում էին որպես դեղաբույս, այլ ոչ թե որպես սննդամթերք։

Սառեցված մթերքներն սկսեցին գործածվել 1920 թվականից։

Մեղրն անցնում է արյան հոսք այն ուտելուց 20 րոպե անց։

Ֆրանսիան աշխարհում ամենաշատ պանիր սպառող երկիրն է։

Գոյություն ունի սնկի ավելի քան 2.500 տեսակ, խնձորի ավելի քան 7000 տեսակ։

Կոն պաղպաղակներն ստեղծվել են 1904 թվականին։

Սնիկերսն ստեղծվել է 1930 թվականին Ֆրանկլին Մարսի կողմից։

Շոկոլադի մեկ սալիկը պարունակում է միջինում 30 մգ կոֆեին, իսկ մեկ բաժակ սուրճը՝ 100-150 մգ։

Ուտելուց հետո 12 ժամ է պահանջվում մինչև սնունդն ամբողջությամբ մարսվի:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: