Աղբյ․՝ Հայոց անձնանունների բառարան, Հր․Աճառյան․ Եր․1942-1962 // Գիտելիքների շտեմարան, Ա․ Փարսադանյան, Եր․ 2013

Անվանացանկ Կ-Ղ

24.02.201541134

Կ

  • Կամսար- խոռ, պակասավոր գագաթ (պարսկ․)
  • Կարապետ- առաջնորդ, ռահվիրա, առաջընթաց (հայ․)
  • Կարո- տղամարդ (լատ.)
  • Կարեն- առատաձեռն, մեծահոգի (պարսկ․)
  • Կարլեն- հապավում է Կարլ Մարքս և Լենին անուններից
  • Կարլոս- գերմաներեն անձնանուն է
  • Կարպիս- պտուղ (հուն․)
  • Կիմ- ռուսերեն հապավում է՝ երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ
  • Կիրակոս- տերունական (հուն․)
  • Կոմիտաս-երկար մազեր ունեցող, գիսավոր (հուն․)
  • Կոստանտին- ամուր, դիմացկուն (լատ․) 
  • Կորյուն- առյուծի ձագ (հայ․)

Հ

  • Հակոբ- խաբող (եբր․) 
  • Համազասպ- շատ ձի ունեցող (պարսկ․)
  • Համբարձում- հայերեն համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին)
  • Հայկ- հսկա (հայ․)
  • Հայկազ- Հայկի ցեղից (հայ․)
  • Հարություն- վերածնունդ (հայ․)
  • Հենրիկ- գերմաներեն Henrich անունից
  • Հերմես- ճարտասան, թարգմանիչ (hուն․)
  • Հմայակ- օրհնյալ (զնդ․)
  • Հովակիմ- պատրաստություն, հաստատություն (եբր․)
  • Հովասափ- տեր դատավոր (եբր․)
  • Հովհաննես- հնազանդություն (hուն․)
  • Հովնաթան- տիրոջ պարգև, աստվածատուր (եբր․)
  • Հովսեփ- Աստված բազմապատկի (եբր․)
  • Հրայր- հայերեն հուր և այր բառերից` կրակի մարդ
  • Հրաչ, Հրաչյա- հայերեն հուր և աչք բառերից, նշանակում է հրափայլ աչքերով
  • Հունան- եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան

Ղ

  • Ղազար- Ղազարոս անվան կրճատ ձևն է,օգնական Աստծո (հուն․)
  • Ղուկաս- հարություն (hուն․)
  • Ղևոնդ- հունարեն Leontios ձևից, որ leon՝ առյուծ, բառի հոլովված ձևն է

 

Հարգելի՛ ընթերցող, եթե կա անուն, որը չգտաք այս ցանկում և գիտեք նաև ստուգաբանությունը, խնդրում ենք գրել այն որպես մեկնաբանություն։