Մարդու իմունային անբավարարության վիրուս․ նոր բացահայտում

Մարդու իմունային անբավարարության վիրուս․ նոր բացահայտում

Բացահայտվել է չպաշտպանված սեռական հարաբերության դեպքում ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգի աստիճանը: Հետազոտություններ են կատարվել Աֆրկիայում, մասնակցել է ավելի քան 3 հազար զույգ, որից մեկ զուգընկերը եղել է վարակված: Վիրուսի տեսակը՝ ՄԻԱՎ-1, տվյալները հրապարակվել են Journal of Infectious Diseases ամսագրում:

Աֆրիկացի և ամերիկացի հետազոտողների խումբը բժշկական ամսագրում հրապարակել է մի հետազոտության արդյունքներ, որոնք հերթական անգամ հստակեցրել են հետերոսեքսուալ սեռական հարաբերության ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգները: Բացի այդ բժիշկները վերլուծել են նաև այն գործնները, որոնք ազդում են այդ վտանգի վրա:

Սկսենք գլխավոր հետևությունից՝ հետերոսեքսուալ զույգերից մեկի ՄԻԱՎ-ով վարակված լինելու պարագայում 900-ից 1-ը վարակման վտանգի տակ է: Այսինքն՝ 900 չպաշտպանված հարաբերությունից մեկ վարակում է տեղի ունենում, ինչը, համեմատած նախորդ հետազոտությունների արդյունքերի հետ, մի փոքր աճել է: Պահպանակի օգտագործումը վարակման վտանգը նվազեցնում է 78%-ով, այսինքն՝ 4000-ից վարկվում է մեկը: Վտանգի գործոններից գլխավորը զուգընկերոջ արյան մեջ վիրուսի պարունակությունն է, իսկ տարիքը, ուղեկցող վարակների կամ թլպատության առկայությունը համարվում է երկրորդական կարևորության: Թլպատության դեպքում տղամարդիկ վարակվում են ավելի հազվադեպ, իսկ տարիքին զուգընթաց վտանգն էլ ավելի է նվազում:

Հետազոտության հեղինակները, որոնց թվում ինչպես ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի մասնագետներն են, այնպես էլ Քենիայի և Հարավային Աֆրիկայի բժշկական կենտրոնների իրենց գործընկերները, առանձին նշել են նաև վարակման մեծ վտանգների մասին՝ «վարակված տղամարդ, չվարակված կին» զույգերի պարագայում, իսկ հարցին, թե դա առընչություն ունի սեռական հարաբերության ժամանակ դերերի հարաբերակցության հետ, մասնագետները դժվարանում են պատասխանել: Գիտնականների մի հոդվածի համաձայն տղամարդկանց շրջանում միջինում ավելի շատ էր հայտնաբերվում վարակակրություն, այնպես որ այն ենթադրությունը, որ տղամարդիկ ավելի լավ են «պաշտպանված» վիրուսից, ակնհայտորեն վաղ էր արված:

Սեռական հարաբերությունը, ՄԻԱՎ-ը և վտանգները

Համաճարակաբանության տեսանկյունից հարաբերության ժամանակ վարակման առավել մեծ վտանգն անալային (հետանցքային) տեսակին է պատկանում, հատկապես վտանգավոր է «ընդունող» զուգընկերոջ համար: Ընդ որում՝ սեռական կողմնորոշումը կապ չունի, քանի որ և՛ տղամարդու, և՛ կնոջ լորձաթաղանթների նեթափանցելիությունը նույնանման է: Փաստորեն ամենաանվտանգ ակտը կամ օրալայինն է, կամ ընդհանրապես միայն փոխադարձ գուրգուրանքներով բավարարվելը:

ՄԻԱՎ-ով վարակվածների ամենաբարձր թիվը գրանցվել է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած շրջանում, որն այդ առումով համարվում է մոլորակի ամենաանբարենպաստ շրջանը և հենց այնտեղ էլ կատարվել են հետազոտությունները: Բժիշկները զննել են 3297 զույգի, որոնց մեջ մեկն էր վարակված ՄԻԱՎ վիրուսով, և հավաքել են վարակման մասին բոլոր տվյալները, որոնց հիման վրա հնարավոր է դարձել պարզել վարակման վտանգի գործոնները: Դրանք գուցե ակնհայտ թվան, քանի որ նման հետազոտություններ կատարվել են նախկինում, բայց նույն այդ ամսագրում տեղ են գտել երկու տարրակարծիք փորձագետների մեկնաբանություններ՝ Ռոնալդ Գրեյ և Մարի Վեիվեր՝ Բալթիմորի Ջոն Հոփքինս համալսարանից: Երկու փորձագետներն էլ նշում են, որ ամերիկյան-աֆրիկյան այս խմբի հետազոտության արդյունքում ստացած տվյալները ներկայումս ամենահավաստին են և փաստում են, թե որքան մեծ է ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը հետերոսեքսուալ զույգերի դեպքում:

Այս տվյալների մասին գիտելիքները կարևոր են ոչ թե համաճարակաբանների, այլ հենց շարքային քաղաքացիների համար: Պաշտոնական տվյալներով Ռուսաստանում վարակվածների թիվն անցնում է 550 հազարից. վիրուսն արդեն վաղուց դուրս է եկել ներերակային թմրադեղեր օգտագործողների կամ անծանոթների հետ չպաշտպանված հարաբերություն ունեցող մարդկանց նեղ սահմաններից: Ներկայումս գոյություն չունի ոչ մի հուսալի միջոց այդ վիրուսից պաշտպանվելու համար, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպես և որքանով կարելի է նվազեցնել այդ վտանգները:

Վիճակագրությունը և դրա հուսալիությունը

Առավել անբարենպաստ երկրներ են համարվում Սվազիլենդը, Բոտսվանան, Լեսոտոն, Հարավային Աֆրիկան, Զիմբաբվեն, Նամիբիան: ԱՖրիկյան այս պետություններում ՄԻԱՎ-ով վարակված է մեծահասակների շուրջ 15-25 տոկոսը: Նվազագույն վտանգված շրջաններ են համարվում (ըստ ԿՀՎ տեղեկատուի) Կենտրոնական Ասիայի պետությունները, չնայած հայտնի չէ՝ որքանով են տեղական վիճակագրության տվյալները հավաստի: Ընդհանուր առմամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալները նույնպես մատնանշում են նվազագույնի սահմաններից դուրս եկած ցուցանիշները․ զարգացած երկրներում ՄԻԱՎ- դրական բնակիչների թիվը կազմում է 1.9-2.7 միլիոն: Համոզված կարելի է խոսել միայն Ռուսաստանում և որոշ զարգացած երկրներում վարակվածների թվի մասին, որն ամենահոռետես գնահատակններով հանդերձ չի գերազանցում բնակչության մի քանի տոկոսը:

Թերապիան և գումարը

Ժամանակակից հակավիրուսային դեղամիջոցներն արդեն թույլ են տալիս առանձին դեպքերում խոսել այն մասին, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է ապրել ոչ ավելի քիչ, քան առանց դրանով վարակված լինելու դեպքում: Կան մի շարք օրինակներ, երբ հիվանդները դեղամիջոցների օգնությամբ կարողանում են ավելի քան երկու տասնամյակ հաջողությամբ զսպել իրենց օրգանիզմում վիրուսների զարգացման աճը: Միաժամանակ դեղամիջոցները թանկ արժեն․ վարակված մեկ մարդու համար այն կազմում է տասնյակ հազարավոր դոլլարներ: Ռուսաստանում առողջապահության նախարարության և սոցիալական զարգացման պաշտոնական տվյալների համաձայն 2012 թվականի համար նախատեսված է թերապիա ապահովել 150 հազար մարդու համար։ Կարելի է համեմատել այս թիվն արդեն վարակվածների պաշտոնական թվի հետ: Աֆրիկայի երկրներում վիճակն ավելի բարդ է. Զիմբաբվեի տնտեսությունը 80տոկոս գործազրկությամբ և արժեզրկված ազգային արժույթով սկզբունքորեն չի կարող ապահովել անգամ ՄԻԱՎ վարակակիր մայրերի երեխաների վարակման կանխարգելման համար նախատեսված ծրագրերը:

Այս բոլոր տվյալներից կարելի է մի քանի ենթադրություն անել վարակման վտանգի վերաբերյալ՝ միևնույն զուգընկերոջ (ով 1% հավանականությամբ ՄԻԱՎ-դրական է) հետ մեկ տարի համատեղ ապրելու դեպքում վարակման հավանականությունը 0,1% է, ՄԻԱՎ-վարակվածի հետ մեկ պատահական կապից հետո՝ 0,11%, մեկ պատահական կապից (զուգընկերը վարակված է 1% հավանականությամբ) հետո՝ 0,001%:

Այդ պատճառներով ակընհայտ է, որ ընդամենը չպաշտպանված հարաբերությունից հրաժարվելը բավարար չէ, քանի որ ապահովագրված չեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր ոչ մի անգամ չեն ունեցել պատահական հարաբերություն: Նոր դեպքերի մի մասը բնավ պայմանավորված չէ թեթևաբարո պահվածքով (եթե իհարկե խոսքն այն դեպքի մասին չէ, երբ մեկից ավել զուգընկերներ են ունեցել):

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում