Մեդիտացիա, որ կօգնի հանգստանալ

Մեդիտացիա, որ կօգնի հանգստանալ

Մեդիտացիայի օգտակարությունն ապացուցված է հազարավոր գիտական հետազտություններով։ Այն նվազեցնում է անոթային ճնշումը, լավացնում է քունը, օգնում է ազատվել լարվածությունից և վնասակար սովորություններից, օրինակ՝ ծխելուց կամ սթրեսը հաղթահարելու համար շատ ուտելուց։ Մեդիտացիայի հիմնական սկզբունքը հաճախ մեզ տանջող ներքին երկխոսությունը լռեցնել-խաղաղեցնելն է, ինչը հնարավոր է անել նաև ինքնուրույն։

Իրականում այդ շատ հեշտ է։ Պետք է նստել հարմար դիրքով, փակել աչքերը և փորձել հանգստացնել միտքը։ Ինչպե՞ս։ Կենտրոնացեք ինչ-որ բանի վրա, օրինակ՝ շնչառության կամ էլ մոմի կրակի։ Լավ միջոց է նաև հաշվելը։ Հաշվեք մինչև մտքերը կրկին խանգարեն։ Այդ բնական է, թույլ տվեք, որ մտքերը գան և գնան։ Որքան հաճախ մարզվեք, այնքան հեշտ կկարողանաք խաղաղեցնել միտքը։ Ահա սովորական մեդիտացիայի օրինակ, որի արդյունքը կարող եք ստուգել հենց հիմա։

Ուղղահայաց դիրք ընդունեք։ Մեջքն ուղիղ է, կրծքավանդակը՝ առաջ, ուսերը՝ տարված հետ։ Իմացեք, որ ուղիղ կեցվածքն ինքնին նպաստում է առույգությանն անգամ առանց մեդիտացիայի։

Երեք անգամ խորը ներշնչեք և արտաշնչեք։ Զգացեք, թե ինչպես է օդն անցնում ձեր մարմնով, հասնում թոքերին և դուրս գալիս դրանցից։

Մի ձեռքը դրեք կրծքին, մյուսը՝ փորին։ Հաջորդ ներշնչման ժամանակ փորձեք շնչել փորով։ Կրծքի վրա դրված ձեռքը պետք է չշարժվի։

Դանդաղ արտաշնչեք բերանով։ Ֆիզիկապես զգացեք, թե ինչպես է այդ լինում։

Պատկերացրեք, որ ներշնչելով լցվում եք էներգիայով։ Եթե ձեզ դուր է գալիս մտքում պատկերներ ստեղծելը, պատկերացրեք, թե ձեր մարմինը լցվում է լույսով, սնուցում օրգանիզմի ամեն մի բջիջը, հանգստացնում և լիցքավորում էներգիայով։ եթե դժվարանում եք, ապա ընտրեք մի պատկեր, որը մոտ է ձեզ։ Սխալ կամ ճիշտ տարբերակ չկա։

Թեթև ժպտացեք այս շնչառական մեդիտացիայի ամբողջ ընթացքում, եթե անգամ չունեք լավ տրամադրություն։ Դա ևս կօգնի լցվել էներգիայով։

Կրկին կենտրոնացեք շնչառության վրա ամեն անգամ, երբ մտքերը վերադառնան կամ ուշադրությունը շեղվի այլ բանի վրա։ Արեք դա նուրբ և դանդաղ։ Փորձեք չզայրանալ ինքներդ ձեր վրա․ չէ՞ որ դուք դեռ սովորում եք։

Հինգ րոպեից ավարտեք մեդիտացիան։ Դանդաղ բացեք աչքերը։ Զգո՞ւմ եք։ Հոգնածությունն անհետացել է։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: