Սուր որովայն. արտակարգ իրավիճակներ գինեկոլոգիայում

Սուր որովայն. արտակարգ իրավիճակներ գինեկոլոգիայում

Սուր որովայնը կլինիկական ախտանշանների համալիր է, որ զարգանում է որովայնի խոռոչի օրգանների կամ հետորովայնային տարածության վնասվածքների և սուր հիվանդությունների արդյունքում, որոնք կյանքին վտանգ են սպառնում և պահանջում են անհապաղ միջամտություն:

«Սուր որովայն» տերմինը հավաքական հասկացություն է, ներառում է մի խումբ հիվանդություններ, որոնք տարբերվում են ախտածագմամբ (պաթոգենեզով): Չնայած պատճառների տարբերությանը, սուր որովայնի ախտանշանները գինեկոլոգիայում ունեն ընդհանուր գծեր՝ հանկարծակի առաջացող ցավ (ցավը հաճախ արտահայտվում է որովայնի ստորին հատվածում, աստիճանաբար ուժգնանալով տարածվում է ամբողջ որովայնով, կարող է այնքան ուժգին լինել, որ նույնիսկ առաջացնի ուշաթափություն), սրտխառնոց, փսխում, աղիների աշխատանքի խանգարումներ, որովայնամզի գրգռման ախտանշաններ:

Սուր որովայնը կարող է լինել մի խումբ ներորովայնային սեռական օրգանների հիվանդությունների հետևանք: Դրանք են՝

1. ներքին սեռական օրգանների արյունահոսություն

  • արտարգանդային հղիություն, 
  • ձվարանի պատռվածք (ապոպլեքսիա),
  • արգանդի վնասվածքներ (որպես միջամտության կամ բռնության հետևանք),

2. ներքին սեռական օրգանների ուռուցքներում կամ ուռուցքանման գոյացություններում արյան հոսքի խանգարումներ՝

  • ձվարանի ուռուցքի ոտիկի ոլորում,
  • ֆիբրոմատոզ հանգույցի սնուցման խանգարում,

3. ներքին սեռական օրգանների սուր թարախային հիվանդություններ՝ պերիտոնիտի զարգացմամբ՝

  • պիոսալպինքս և պիովար, թարախային փողձվարանային ուռուցք,
  • պելվիոպերիտոնիտ,
  • պերիտոնիտի տարածում և այլն:

«Սուր որովայնի» պատկերով բոլոր հիվանդությունների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, ախտորոշել և անհետաձգելի բուժօգնություն ստանալ։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում