Առողջ սննդակարգը հղիության պլանավորման շրջանում

Առողջ սննդակարգը հղիության պլանավորման շրջանում

Սնունդը կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն թողնել բեղմնավորման կարողության վրա: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն մեծացնել հղիանալու և առողջ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը:

Վերանայեք ձեր սննդակարգը

Վերանայեք ձեր սննդակարգը ենթադրյալ հղիությունից դեռևս երեք ամիս կամ մեկ տարի առաջ: Սնունդն ազդում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց պտղաբերության վրա: Եթե երկուսդ էլ հավասարակշռված սննդակարգ եք պահպանում, ապա հղիանալու և առողջ երեխա ունենալու ձեր հնարավորությունները մեծ են:

Կարգավորեք ձեր քաշը

Նախքան հղիանալը կարելի է մի փոքր նիհարել կամ, ընդհակառակը, գիրանալ, եթե կարիքը կա: Լավագույն տարբերակը ձեր բնականոն քաշը պահպանելն է, քանի որ քաշի ավելցուկը կամ պակասը նվազեցնում է հղիանալու հավանականությունը: Նախքան որևէ դիետայի անցնելը խորհրդակցեք բժշկի հետ: Եթե ավելորդ քաշ ունեք, ապա պետք է ուտեք ոչ թե ճարպով, այլ բջջանյութով հարուստ սնունդ և զբաղվեք մարմնամարզությամբ: Խիստ դիետայի արդյունքում քաշի կտրուկ անկումը կարող է հանգեցնել օրգանիզմի հյուծման, ինչը նպաստավոր պայման չէ հղիության համար:

Հետևեք առողջ սննդի կանոններին

Առողջ սննդակարգը հավասարակշռված դիետան է: Հղիության պլանավորման ընթացքում խորհուրդ է տրվում բազմազան սնվել: Այդպիսի դիետան ներառում է.

  • Բանջարեղեն և մրգեղեն՝ թարմ, սառեցված, պահածոյացված, չորացված կամ հյութի ձևով: 
  • Ածխաջրերով հարուստ սննդամթերք՝ հաց, մակարոնեղեն, բրինձ և կարտոֆիլ: 
  • Սպիտակուցներով հարուստ սննդամթերք՝ հավի, ձկան, տավարի միս, ձու և լոբի: 
  • Կաթնամթերք՝ կաթ, պանիր, մածուն, յոգուրտ, որոնք հարուստ են կալցիումով: 
  • Սննդամթերք՝ հարուստ երկաթով, օրինակ՝ կարմիր միս, լոբի, չրեղեն, հաց, կանաչ բանջարեղեն և այլն: 
  • Մթերքներ և ըմպելիքներ՝ հարուստ վիտամին C-ով, օրինակ՝ մրգեր և բանջարեղեն: Վերջիններս օրգանիզմին օգնում են լավ յուրացնել երկաթը: 
  • Անհրաժեշտ է կրճատել ճարպերով և շաքարով հարուստ ուտելիքների քանակը (թխվածք, շոկոլդ, գազավորված ըմպելիքներ և արագ սնունդ): 
  • Փորձեք ամեն օր միևնույն ժամին նախաճաշել: Ուշադրություն դարձրեք ուտելիքի քանակին:

Վիտամինային հավելումներ օգտագործեք

Հավասարակշռված դիետան ի զորու է բավարարել օրգանիզմում սննդարար նյութերի ամբողջ պահանջը, սակայն մի շարք մասնագետներ կարծում են, որ վիտամինային հավելանյութերն անհրաժեշտ են նաև նրանց, ովքեր առողջ են սնվում: Պետք է նկատի ունենալ, որ հավելանյութերը միայն օժանդակ նյութեր են և չեն կարող փոխարինել լիարժեք առողջ սննդին: Խելամիտ կլինի նաև հղիների համար նախատեսված վիտամիններ օգտագործել բեղմնավորումից առաջ, հղիության և կրծքով կերակրման ընթացքում: Անպայման խորհրդակցեք բժշկի հետ և նրա օգնությամբ ընտրեք համապատասխան հավելանյութը:

Ֆոլաթթու օգտագործեք

Ֆոլաթթուն նախատեսված է ոչ միայն կանանց համար: Շնորհիվ վիտամին B-ի այն նվազեցնում է ինսուլտի, քաղցկեղի և դիաբետի վտանգը, կանխում է նաև երեխայի նյարդային համակարգի բնածին արատների զարգացումը և այլն:

Կարդացեք

Ֆոլաթթվի դերն ու նշանակությունը առողջության համար

Ո՞ր մթերքներն են ֆոլաթթու պարունակում

Ֆոլաթթվի օրական պահանջը

Ֆոլաթթվի անբավարարություն. հետևանքները և կանխարգելումը

Ֆոլաթթվի ավելցուկ կամ գերդոզավորում

 

Հրաժարվեք ոգելից խմիչքներից

Ընդհանրապես հրաժարվեք ալկոհոլից կամ խիստ հազվադեպ օգտագործեք: Կարելի է շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ մեկից երկու բաժին ալկոհոլ ընդունել: Գինու գավաթը պարունակում է երկու բաժին, իսկ թույլ ալկոհոլայիններինը՝ մեկ ու կես բաժին: Ալկոհոլի չարաշահման հիմնական վտանգը պտղի զարգացման խանգարումներն են:

Խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից

Օրական 200 մգ կոֆեինը կարող է հանգեցնել վիժման կամ փոքր քաշով երեխայի ծնունդի: Հղիության պլանավորման շրջանում անհրաժեշտ է սահմանափակել կոֆեինի օգտագործումը, պակասեցնել կամ առհասարակ հրաժարվել շոկոլադից, կակաոյից, գազավորված ըմպելիքներից և սուրճից, որպեսզի արդեն իսկ հղիության ժամանակ սովոր լինեք փոքր չափաբաժիններին: 

200 մգ կոֆեինը համապատասխանում է՝

  • 2 բաժակ լուծվող սուրճի (100մգ յուրաքանչյուրը) 
  • 2 բաժակ եփվող սուրճի (100մգ յուրաքանչյուրը) 
  • 4 բաժակ թեյի (50 մգ յուրաքանչյուրը) 
  • 5 թիթեղյա տարայով կոլա (մոտավորապես 40 մգ յուրաքանչյուրը) 
  • 4 (50գր) սալիկ դառը շոկոլադ (մոտավորապես 50 մգ յուրաքանչյուրը): Կաթնային շոկոլադում կոֆեինի քանակը երկու անգամ պակաս է, քան դառը շոկոլադում:

Ինչն է պետք բացառել սննդակարգից

Խորհուրդ է տրվում խուսափել հետևյալ սննդամթերքներից և հավելանյութերից:

  • Մեծ քանակությամբ վիտամին А: Ուստի հարկավոր է խուսափել լյարդից և դրանից պատրաստված սննդամթերքներից, օրինակ՝ պաշտետից և վիտամին А, ինչպես նաև ձկան յուղ պարունակող հավելանյութերից: Իհարկե, հղիության ընթացքում անհրաժեշտ է վիտամին А-ն, սակայն այստեղ խոսքը վերջինիս մեծ քանակության մասին է, որը կարող է վնասել երեխայի առողջությանը: 
  • Սնդիկ պարունակող ձկնատեսակներ՝ շնաձուկ, մարլին, երկու կտորից ավել թունա: Սնդիկի մեծ քանակությունը կարող է անդրադառնալ պտղի նյարդային համակարգի ձևավորման վրա: 

Հղիություն պլանավորելիս խորհրդակցեք բժշկի հետ, ով հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները՝ ձեզ համապատասխան ցուցումներ կտա:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում