Ի՞նչը կարող է մեծացնել հղիանալու հավանականությունը

Ի՞նչը կարող է մեծացնել հղիանալու հավանականությունը

Բեղմնավորման և հղիության հաջող ընթացքի համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել առողջությանը: Երեխա ունենալ ցանկացող ոչ բոլոր զույգերն են նախընտրում սպասել. նրանք հուսով են, որ բնությունն իր գործը կանի, և ամեն բան կստացվի առանց բժշկի միջամտության:

Մի շարք մասնագետներ կարծում են, որ ամենակարևոր բանը, որ կարող եք անել հղիանալու հնարավորությունը մեծացնելու համար, սթրեսներից խուսափելն է: Ցավոք շատ զույգերի համար հղիանալու փորձն ինքնին սթրես է առաջացնում: Այդպես է պատահում, երբ զույգը շատ է կենտրոնանում իր նպատակի վրա՝ ձգտելով սիրով զբաղվել ճիշտ ժամանակ՝ ձվազատման շրջանում: Շատերը հիմքային ջերմաստիճանի գրաֆիկ են կազմում և օգտվում ձվազատումը որոշող թեստերից, որպեսզի որսան ճիշտ պահը: Սակայն իրականում ապացուցված է, որ վերոնշյալ մեթոդներից և ոչ մեկը չի մեծացնում բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել նմանատիպ ճշգրիտ պլանավորումից ոչ միայն այն պատճառով, որ դրանց արդյունավետությունն ապացուցված չէ, այլև այն պատճառով, որ դա զգալիորեն բարձրացնում է սթրեսի մակարդակը: Սթրեսն իր հերթին կարող է բացասաբար ազդել ձեր հարաբերությունների վրա և նպաստել, որ հազվադեպ զբաղվեք սիրով:

Եթե զույգը սիրով է զբաղվում առանց օրացույցին հետևելու, 2-3 օրը մեկ անգամ, ապա սերմնաբջիջը կհայտնվի ճիշտ պահին ճիշտ տեղում՝ անկախ այն բանից, թե ինչ էր ցույց տվել ձվազատման թեստը: Երեխա ունենալ ցանկացող և կանոնավոր սեռական կյանքով ապրող զույգերի մեծամասնությունը հասնում է իր նպատակին մեկ տարվա ընթացքում: Եթե մեկ տարվա ընթացքում (կամ 6 ամսվա ընթացքում, եթե 35-ն անց եք) կանոնավոր սեռական կյանքի պարագայում հղիանալ չի ստացվում, ապա պետք է դիմել բժշկի և պարզել պատճառը:

Բժիշկն սկզբում անհրաժեշտ հիմնական հետազոտություններ կանցկացնի: Առաջին հերթին դա արգանդափողերի անցանելիությունն է և սերմնաբջջի կենսունակությունը: Ըստ ախտորոշման՝ կնշանակվի բեղմնավորումը խթանող համապատասխան դեղորայք կամ այլ բուժում:

Եթե ցանկանում եք բուժման այլ միջոցներ փորձել, ապա նկատի ունեցեք, որ դեղաբույսերով բուժումն այնքան էլ նախընտրելի և արդյունավետ չէ, իսկ այ ասեղնաբուժությունն առավել արդյունավետ միջոց է, հատկապես այն զույգերի համար, ովքեր ԱՄԲ-ի կամ ԻՔՍԻ-ի ծրագիր են անցնում:

Որոշ մասնագետներ կարծում են, որ եթե զույգն ունի «անհայտ ծագմամբ անպտղություն» ախտորոշումը և նրանք երկուսն էլ չունեն առողջական որևէ խնդիր, ապա վիտամինների և հանքանյութերի ընդունումը չի փոխի իրավիճակը: Առավել օգտակար կլինի, եթե զույգն անդամագրվի նմանատիպ խնդիրներ ունեցող զույգերի ակումբի կամ պարզապես դիմի հոգեբանի: Դա կօգնի նրանց ազատվել կամ նվազեցնել սթրեսը, բացի այս ապացուցված է, որ հոգեբանական աշխատանքն էապես ազդում է հղիանալու կարողության վրա:

Երբ փորձում եք հղիանալ, կարևոր է, որ խուսափեք առօրյա կյանքի քաոսային վիճակից և ժամանակ հատկացնեք ձեր և ձեր ամուսնու հարաբերություններին: Եթե ձեր սեռական կյանքը փոխվել է և այժմ ոչ թե սիրով եք զբաղվում, այլ «երեխա բեղմնավորելով», ապա վերադառնալու և ձեր սեռական կյանքում ուրախություն մտցնելու ժամանակն է: Հղիանալու հավանականությունն զգալիորեն կմեծանա, եթե չկենտրոնանաք դրա վրա:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում