Սնունդը պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում

Սնունդը պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը բնորոշվում է կնոջ հորմոնային համակարգի լուրջ խանգարումներով: Այս հիվանդության պահպանողական կամ օպերատիվ բուժմանը զուգահեռ շատ կարևոր է նաև ճիշտ սննդակարգի պահպանումը: Վերջինս կկարգավորի նյութափոխանակությունը, կնվազեցնի ՊՁՀ-ի արտաքին դրսևորումները և կնպաստի ապաքինմանը:

Սնվելու հիմնական կանոնները

1. Սնունդը պետք է հավասարակշռված լինի և 1500-1800 կկալից ոչ ավել: Ցանկալի է հենց սկզբում օգտվել հատուկ աղյուսակներից (կամ կալորիականության հաշվիչներից), որոնցում նշված են մթերքների կիլոկալորիաները:

2. Ձուկը և միսը նախընտրելի է շոգեխաշել կամ խորովել: Բանջարեղենը և մրգեղենն առավել օգտակար են հում վիճակում:

3. Անհրաժեշտ է սնվել հաճախ և փոքր չափաբաժիններով:

  • Արթնանալուն պես 1 բաժակ սառը ջուր խմել
  • Վեր կենալուց 1 ժամ անց նախաճաշել
  • Ճաշից 2 ժամ առաջ շատ թեթև մի բան ուտել
  • Ճաշ
  • Ընթրիք
  • Քնելուց 2 ժամ առաջ թեթև մի բան ուտել

Ձվարանների պոլիկիստոզի դեպքում խստորեն արգելվում է դիետաներ պահելը և ժամը 18:00-ից հետո ոչինչ չուտելը: Հաճախակի սնվեք, սակայն քիչ քանակով: Ճիշտ մթերքներ ընտրեք:

4. Մթերքները պետք է ունենան ցածր գլիկեմիական ինդեքս: Այդպիսի մթերքներն օրգանիզմում դանդաղ են ճեղքվում՝ թույլ չտալով, որ շաքարի մակարդակը բարձրանա: Դրա շնորհիվ ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ինսուլինի մակարդակը կայուն կլինի ամբողջ օրվա ընթացքում: Կարիք չկա ամողջովին հրաժարվել ածխաջրեր պարունակող մթերքներից, դա հանգեցնում է վատ հետևանքների:

ՊՁՀ-ի դեպքում ավելի նախընտրելի են այն մթերքները, որոնց գլիկեմիական ինդեքսը 50-ից ցածր է: Դրանցից են՝

  • Խնձոր, նարինջ, նուռ, սալոր, սերկևիլ, դեղձ, ծիրան, թուրինջ, տանձ, հաղարջ, հապալաս, մանդարին, բալ, ելակ:
  • Կանաչ ոլոռ (և՛ պահածոյացված, և՛ թարմ), ծիրանաչիր, սալորաչիր, լոբի, սխտոր, գազար, լոլիկ, բադրիջան, բրոկոլի, կաղամբ, բրյուսելյան կաղամբ, վարունգ, ծնեբեկը, իմբիր, սունկ, սոխ, ձիթապտուղ, հազար:
  • Մակարոնեղեն, վարսակաձավար, վայրի բրինձ, նուշ, հնդկական ընկույզ, պնդուկ:
  • Յոգուրտ, կաթնաշոռ, կաթ, կեֆիր:

Մսի բոլոր տեսակները սպիտակուցային մթերքներ են և գրեթե ածխաջրեր չեն պարունակում: Այդպիսով նրանց գլիկեմիական ինդեքսը 0 է:

Թույլատրվում է փոքր քանակությամբ օգտագործել նաև միջին գլիկեմիական ինդեքսով (50-ից 70) մթերքներ: Դրանցից են՝

  • Անանաս, բանան, դդում, կիվի, մանգո, խուրմա:
  • Չամիչ, տարեկանի հաց, ցորենի ամբողջական հատիկից հաց, պահածոյացված բանջարեղեն, ցորենի կոշտ տեսակից պատրաստված մակարոնեղեն, մայոնեզ, վարսակաձավարի ապուր, սուշի, կետչուպ, բրինձ, բասմատի:
  • Հարկավոր է ամբողջովին հրաժարվել մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող մթերքներից: Այդպիսիք են բարձր և առաջին կարգի ալյուրից պատրաստված հացը և հացաբուլկեղենը, չիփսը, քաղցր ձողիկները, քաղցր կրեմային խմորեղենը, մուրաբան, ջեմերը:

5. Խորհուրդ է տրվում միաժամանակ օգտագործել նաև վիտամիններ և հանքանյութային համալիրներ, ոպեսզի օրգանիզմն ստանա իրեն անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Մի շարք վիտամիններ և մակրո ու միկրոտարրեր նպաստում են անդրոգենների և ինսուլինի մակարդակի կարգավորմանը: Դրանց շարքին են դասվում В խմբի վիտամինները, վիտամին D-ն, մագնիումը, ցինկը, քրոմը, սելենը և կոէնզիմ 10-ը:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: