Հղիության ընթացքում մոր հուզական վիճակի ազդեցությունը երեխայի վրա

Հղիության ընթացքում մոր հուզական վիճակի ազդեցությունը երեխայի վրա

Անհանգստությունը, որ կինն զգում է հղիության ընթացքում, փոխանցվում է երեխային, դառնում անհանգստության նրա առաջին «փորձը»: Հղիության երկրորդ կեսին զարգանում է պտղի արյունատար համակարգը, և ամեն անգամ, երբ մայրը տագնապ է զգում, երեխան ընկերքի ու պորտալարի միջոցով ստանում է անհանգստության՝ հորմոններով միջնորդավորված չափաբաժինը: Մոր անհանգստությունն ստիպում է պտղին նաև շարժողական ռեակցիա ցուցաբերել:

Հղիության ժամանակ մոր հուզական սթրեսը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, ինչպես նաև այլ խնդիրների, եթե անգամ ծննդաբերությունն սկսվել է ճիշտ ժամանակին:

Այսպիսի դեպքերում նորածինն աչքի է ընկնում նյարդային բարձր գրգռվողականությամբ և բարձր մկանային տոնուսով: Նա վեր է թռչում ամենաչնչին աղմուկից, բարձր ձայնից, բարուրելիս կամ պայծառ լույսից: Ծնողների առաջնային խնդիրն այս պարագայում երեխայի համար նյարդերը թուլացնող և հանգստացնող պայմաններ ստեղծելն է:

Այս նպատակով որոշ երկրներում նորածնին ընկղմում են տաք ջրի մեջ, որի ջերմաստիճանը և ճնշումը համապատասխանում է պտղաջրերի վիճակին: Ծնարանում բացակայում է վառ լուսավորումը, լռություն է տիրում և կարևոր մի բան ևս, նորածինը որքան հնարավոր է շուտ փոխանցվում է մորը:

Բոլորին է հայտնի, որ միայն մայրն է կարող հանգստացնել հուզված երեխային: Ապացուցված է նաև, որ ձայնագրված և սենյակում հնչող մոր սրտի ռիթմիկ բաբախյուններն ավելի արագ են հանգստացնում երեխային: Կարևոր է, որ չհետաձգվի մոր և երեխայի շփումը, նրան մոր կրծքին մոտեցնելը, քանի որ զգայուն, հուզականորեն խոցելի և թույլ նյարդերով երեխաների համար հետծննդյան սթրեսային պայմանները լուրջ վտանգ են ներկայացնում հետագայում նրանց նյարդահոգեկան վիճակի կարգավորման համար:

Այսպիսով, որպեսզի երեխան հետագայում հուզական խանգարումներ չունենա, կանխարգելումը պետք է սկսել դեռևս լույս աշխարհ գալուց առաջ: Կարևոր է, որ ամուսիններն իմանան՝ հղիության շրջանը լավագույն ժամանակը չէ երեխայի ծննդյան հարցում կասկածների, համալսարանում քննություններ հանձնելու, հարաբերություններ պարզելու և սեփական ուժերից վեր պարտականություններ ստանձնելու համար: Եթե ամուսիններից մեկը նյարդային վիճակում է, ապա պետք է դիմի համապատասխան մասնագետի օգնությանը և խուսափի իր ապրումները երեխային փոխանցելուց:

Իմանալով կնոջ հղիության մասին՝ պետք է առավել հոգատար և ուշադիր լինել, քանի որ այդ շրջանում նա դառնում է խոցելի, անհանգիստ, զգայուն և մտերիմների հուզական աջակցության կարիքն է զգում: Երեխայի ծնունդից հետո մոր հուզական վիճակը պետք է լինի ոչ միայն բժշկի, այլև հոգեբանի ուշադրության կենտրոնում, քանի որ մոր վիճակից է կախված երեխայի ինքնազգացողությունը, հոգեկան առողջությունը և հիվանդություններին դիմակայելու կարողությունը:

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է