Հետվիրահատական շրջանը արգանդի միոմայի հեռացումից հետո

Հետվիրահատական շրջանը արգանդի միոմայի հեռացումից հետո

Միոմայի առաջացման պատճառները դեռ ամբողջովին բացահայտված չեն: Սակայն հայտնի է, որ նրա զարգացման վրա ազդում են հորմոնային խանգարումները, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում միոմայի աճի համար, նամանավանդ, երբ առկա են ուղեկցող հիվանդություններ՝ պայմանավորված ինչպես նյութափոխանակության, այնպես էլ բորբոքային գործընթացներով: Որպես գոյացություն արգանդի միոման բարորակ ուռուցք է:

Կախված տեղակայումից միոմաները լինում են ներմկանային, որոնք ամենաապահովն են, քանի որ գտնվում են արգանդի մկանում, սուբսերոզային, որոնք գտնվում են արգանդի արտաքին կողմում և սուբմուկոզային: Վերջինները տեղակայվում են արգանդի լորձաթաղանթի տակ և պատճառ դառնում ուժգին արնահոսության:

Եթե նախկինում արգանդի միոմայի հեռացումը համարվում էր կնոջ օրգանիզմում դրա հարուցած խնդիրները վերացնելու միակ միջոցը, ապա այսօր այն հնարավոր է բուժել, ավելի ճիշտ՝ կանգնեցնել աճը հորմոնային հատուկ դեղամիջոցների օգնությամբ: Միոման հազվադեպ է վերածվում չարորակ ուռուցքի: Հորմոնային միջոցները ոչ բոլոր տեսակների վրա են ազդում, իսկ այ կյանքի որակի վրա միոման կարող է զգալի ազդեցություն թողնել: Այն հանգեցնում է դաշտանային կամ միջդաշտանային առատ արնահոսությունների և ցիկլի ամբողջ ընթացքում որովայնի ստորին հատվածի ցավի:

Վիրահատությունն իրականացվում է տարբեր մեթոդներով՝ սովորական որովայնային և ավելի ժամանակակից մեթոդով՝ լապարասկոպիայով: Վերջինիս դեպքում հետվիրահատական շրջանն ավելի արագ է անցնում, և օրգանիզմն ստիպված չի լինում կարերի ապաքինման համար ուժ ներդնել: Այսպիսի վիրահատությունից հետո հիվանդը ոտքի է կանգնում մի քանի օր անց և բարենպաստ պայմանների դեպքում 3 շաբաթ անց կինը կարող է անցնել իր աշխատանքին: Որովայնային վիրահատությունից հետո վեր կենալ թույլատրվում է 2-3 օր անց, և ապաքինումը պահանջում է 2 ամսից մինչև մեկ տարի ժամանակահատված:

Երբեմն միոմայի վիճակը պահանջում է հենց որովայնային վիրահատություն, կամ էլ լապարասկոպիան կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Հետվիրահատական ապաքինման տևողությունը կախված է այն բանից, թե ինչպես հիվանդը կարձագանքի անզգայացմանը: Եթե արգանդի հեռացումից հետո (անկախ մեթոդի տեսակից) արյունային արտադրությունը չի դադարում մեկ ամսվա ընթացքում, որովայնի ստորին հատվածում ցավ կա, և ջերմաստիճանն էլ բարձր է, ապա պետք է դիմել գինեկոլոգի:

Արգանդի հեռացումից հետո հաճախ կանայք գանգատվում են միզարձակման դժվարությունից: Հետվիրահատական շրջանում երբեմն պահանջվում է մի լրացուցիչ վիրահատություն, եթե հեշտոցը, չուենալով հենարան, իջնում է: Այս խնդիրը բնորոշ է կլիմաքսի տարիքի կանանց: Հետվիրահատական շրջանում հիվանդը պետք է հատուկ դիետա պահի, որը պետք է ներառի փորկապությունը կանխող սննդամթերքներ: Սկզբնական շրջանում նախընտրելի է բավարարվել կիսահեղուկ կաթնամթերքով՝ կեֆիր, յոգուրտ, աստիճանաբար ներառել միս և ածխաջրեր: 2-3 օր հետո արդեն թույլատրվում է մրգեղեն և բանջարեղենային աղցաններ ուտել: Երբ բժիշկը թույլատրի վեր կենալ անկողնուց, պետք է սկսել շարժվել, որպեսզի կանխվի վարիկոզի առաջացումը:

Վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում արգելվում է կատարել ծանր ֆիզիկական աշխատանք, հատկապես այնպիսին, որն անմիջականորեն կապված է ծանրություն բարձրացնելու հետ: Անհրաժեշտ է ֆիզկուլտուրայով զբաղվել, ինչը կօգնի վերականգնել օրգանիզմի աշխատունակությունը: Թե երբ է կարելի վերսկսել սեռական կյանքը, որոշում է բժիշկը: Մոտեցումն այս հարցում խիստ անհատական է, և սեռական առումով հանգստությունը կախված է հիվանդի հետվիրահատական շրջանից: Ոմանց ապաքինման համար պահանջվում է ընդամենը մի երկու ամիս, սակայն երբեմն պատահում է այնպես, որ ընդմիջումը տևում է մեկ տարի:

Շատ կարևոր է, որ հետվիրահատական շրջանում կինը մենակ չմնա: Հաճախ պատահում է այնպես, որ ֆիզիկապես բավականաչափ ապաքինված կինը հոգեբանական ճնշվածություն է ունենում և անհարմարավետության զգացում: Արգանդի հեռացումը կարող է պատճառ դառնալ, որ կինն սկսի իրեն անլիարժեք զգալ: Ամուսնու հոգատարությունն ու ուշադրությունը և բժշկի ճիշտ գնահատականն առողջական վիճակի վերաբերյալ լավագույն լուծումը կլինի:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում