Արգանդի լորձաթաղանթի պայպել-բիոպսիան անպղության և այլ խնդիրների ժամանակ

Արգանդի լորձաթաղանթի պայպել-բիոպսիան անպղության և այլ խնդիրների ժամանակ

Արգանդի լորձաթաղանթի տարատեսակ վիճակների ախտորոշման նպատակով վերցվում են հյուսվածքի մանր կտորներ և ենթարկվում հիստոլոգիական հետազոտման: Այս մեթոդով ախտորոշվում են արգանդի լորձաթաղանթի հիպերպլաստիկ պրոցեսները՝ լորձաթաղանթի գերաճն և հաստացումը, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունները՝ արգանդի լորձաթաղանթի կարցինոմա և այլն: Բացի այդ արգանդի լորձաթաղանթի հետազոտության անհրաժեշտություն է առաջանում լյուտեինային փուլի ուսումնասիրման, հորմոնաթերապիայի մոնիտորինգի, ինչպես նաև արգանդի ախտաբանական արնահոսությունների ուսումնասիրման, մանրէաբանական հետազոտությունների և այլնի ժամանակ: 

Դասական բիոպսիայի անցկացման համար հարկ է լինում լայնացնել արգանդի վզիկը: Վերջինս ցավոտ է և կարող է բարդությունների հանգեցնել: Այդ պատճառով էլ գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ: Այդուհանդերձ բժշկության զարգացման ժամանակակից փուլում ի հայտ է եկել մի մեթոդ, որը հնարավորություն է տալիս խուսափել բազմաթիվ խնդիրներից:

Գործիքը, որն անվանվել է այն ստեղծողի անունով՝ Պայպել, փոքրիկ, ճկուն պլաստմասե խողովակ է՝ 3 մմ տրամագծով և ծայրի հատվածում երկու կողմից անցքերով: Խողովակի նեսում մխոց կա, ինչպես ներարկիչինը: Բժիշկը, պայպելը մտցնելով արգանդի խոռոչ, կիսով չափ դուրս է քաշում մխոցը՝ գլանում ստեղծելով բացասական ճնշում: Արդյունքում գլանի մեջ է ներծծվում արգանդի լորձաթաղանթի հյուսվածքներից: Պետք է նշել, որ գլանի մեջ են հայտնվում արգանդի խոռոչի գեղձերի ոչ միայն մակերեսային բջիջները, այլև լորձաթաղանթի հյուսվածքներից, որոնք անհրաժեշտ են հիվանդության բնույթը որոշելու նպատակով: Այնուհետև գործիքը հանում են արգանդից և վերցված նմուշն ուղարկում են լաբորատորիա: Ամբողջ պրոցեդուրան տևում է առավելագույնը 30 վայրկյան:

Քանի որ խողովակի տրամագիծն ընդամենը 2 կամ 3, կամ 4, կամ 5մմ է (կախված մոդելից), արգանդի վզիկի լայնացման անհրաժեշտություն չի զգացվում: Հարկ չի լինում նաև անզգայացնելու: Բացի այդ պայպելը մեկանգամյա օգտագործման սարք է, որը նախքան օգտագործելը գտնվում է մանրէազերծ փաթեթավորման մեջ, ինչը բացառում է վարակման գործոնը: Պայպել-բիոպսիան նաև ավելի էժան է, քան սովորական բիոպսիան:

Ցուցումները նույնն են, ինչ սովորական բիոպսիայինը.

  • արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) վիճակի հետազոտում անպտղության ժամանակ,
  • հորմոնային բուժման ընթացքում արյունահոսություններ,
  • հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործման հետ կապված արյունահոսություններ, 40 տարեկանից բարձր կանանց առատ արյունահոսություններ,
  • նախակլիմակտերիկ շրջանում առատ արյունահոսություններ (արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի կասկած),
  • մենոպաուզայի շրջանում արյունահոսություններ,
  • որպես գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիական համալիր հետազոտությունների մաս:

Բացի այս ամենից, պայպել-բիոպսիան, ի տարբերություն սովորական բիոպսիայի, ունի մի շարք առավելություններ այն դեպքերում, երբ այցելուն կանգնած է էնդոմետրիոզի, քաղցկեղի բջիջների տարածման վտանգի առջև, ինչպես նաև մի շարք հիվանդությունների դեպքում (օրինակ շաքարային դիաբետ):

Պայպել-բիոպսիան հնարավորություն է տալիս հետազոտությունն անցկացնել գրեթե անցավ և առանց բարդությունների, ինչը հատկապես կարևոր է, եթե հիվանդության առանձնահատկությունները պահանջում են լորձաթաղանթից պարբերաբար նմուշ վերցնել և հետազոտել, օրինակ հորմոնային և հիպերպլաստիկ պրոցեսներով պայմանավորված անպտղության դեպքում:

Մի շարք վերարտադրողաբաններ (ռեպրոդուկտոլոգներ) պայպել-բիոպսիան ընդգրկում են այն պարտադիր հետազոտությունների ցանկում, որոնք անցկացվում են բեղմնավորումից առաջ և չզարգացող հղիության հետազոտությունների ընթացքում:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: