Հորմոնային խանգարման նշանները

Հորմոնային խանգարման նշանները

Երիտասարդ աղջիկների հորմոնային շեղումների նշաններն արտահայտվում են 16 տարեկանից հետո դաշտանի բացակայությամբ, ցիկլի անկանոնությամբ, կաթնագեղձերի չզարգացածությամբ կամ թերզարգացածությամբ, մարմնի մազակալմամբ և անչափ նիհարիկությամբ: Սովորաբար դա վկայում է այն մասին, որ օրգանիզմում իգական սեռական հորմոններն արտադրվում են ոչ բավարար քանակով: Վերջինս հնարավոր է շտկել հատուկ դեղամիջոցների միջոցով՝ բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո:

Վերարտադրողական տարիքում հորմոնային խանգարման նշաններն արտահայտվում են դաշանային ցիկլի խանգարումներով՝ հապաղում, սակավ արտադրություն կամ, ընդհակառակը, առատ և ցավոտ: Հորմոնների խախտման մասին են վկայում նաև  արգանդային արյունահոսությունները, մաստոպատիան, կրծքի կոշտացումը, մազաթափությունը կամ մազակալումը, կտրուկ գիրացումը, այտուցվածությունը, առատ քրտնարտադրությունը և սեռական ցանկության կորուստը:

Եթե նկատում եք վերոնշյալ նախանշանները կամ անգամ դրանցից մի քանիսը, որոնք ուղեկցվում են գլխացավով, սրտխառնոցով, տրամադրության կտրուկ փոփոխություններով, գլխապտույտով և քնկոտությամբ, ապա անհրաժեշտ է դիմել գինեկոլոգիական խորհրդատվության:

Հորմոնային անհավասարակշռության հիմնական հետևենքը սիրտանոթային և անգամ օնկոլոգիկան հիվանդություններն են, ձվարանների պոլիկիստոզ համախանիշը, միգրենը, արգանդի միոմատոզ հանգույցները, կրկնվող վիժումները, անպտղությունը, կաթնագեղձի ուռուցքները և այլն:

Հորմոնային խախտումները անդրադառնում են երիտասարդ աղջկա կամ կնոջ քաշի վրա. նա կամ անբնական նիհարում է կամ էլ արագ գիրանում: Հորմոնները պատասխանատու են նաև գեղեցկության և մազերի աճի, դեմքի մաշկի գույնի և մաքրության համար. հավասարակշռության խախտման դեպքում մազերը չորանում են, դառնում փխրուն, թափվում են, մաշկը պիգմենտավորվում է, մազակալություն է նկատվում, մարմնի և դեմքի վրա բշտիկներ են առաջանում:

Ցավոք որոշ աղջիկներ անլուրջ են մոտենում նմանատիպ նախանշաններին, հատկապես երիտասարդ տարիքում: Արդյունքում վատնում են թանկարժեք ժամանակը և թույլ տալիս, որ խնդիրները խորանան: Այդ հանգամանքը հետագայում կարող է հանգեցնել երկարատև բուժման և անգամ անպտղության:

Այսպիսով, եթե դաշտանային ցիկլը պարբերաբար խախտվում է և անհասկանալի նախանշաններ եք նկատում, ապա հարկավոր է դիմել գինեկոլոգի: Նախ և առաջ բժիշկը կզննի ձեզ, առողջության վերաբերյալ տեղեկություններ կստանա և տվյալների հիման վրա կառաջարկի ՈւՁՀ և հորմոնների մակարդակն ուսումնասիրող հետազոտություն անել:

Մի անտեսեք կասկածելի նախանշանները և դիմեք բժշկի: Դա կօգնի ճիշտ ժամանակին հայտնաբերել խնդիրները և բուժել:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում