Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում

Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում

Ձկան օգտակարությունը բարձրացնում են նրանում պարունակվող անփոխարինելի ամինաթթուները (տրիպտոֆան, լիզին, մեթիոնին) և ճարպալույծ վիտամինները: Ի տարբերություն մսի՝ ձուկն ավելի թեթև սննդամթերք է և ավելի արագ է մարսվում (ձկան սպիտակուցները յուրացվում են 93-98 %-ով, իսկ մսի սպիտակուցները՝ 87-89%-ով): Ձկան յուղայնությունը տատանվում է 2-ից 12 %-ի սահմաններում:

Ձկան ճարպը պարունակում է նաև կիսաչհագեցած ճարպաթթուներ, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր՝ А, D, ֆոսֆոր, կալիում և կալցիում: Յոդի, ֆտորի և բրոմի պարունակությունը ձկան մեջ 10 անգամ ավելի շատ է, քան մսի մեջ:

Եթե չկա ձկան նկատմամբ ալերգիայի հակում, ապա կարող եք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ միսը փոխարինել ձկնեղենով (նույն չափաբաժնով՝ օրը160-200 գր.): Ծովակաղամբը կամ լամինարիան յոդի աղբյուր է, ինչպես նաև մի շարք հանքանյութերի (հատկապես ֆոսֆորի, երկաթի և պղնձի), վիտամինների (A, D, B և B12): Այս ամենը ծովակաղամբին հաղորդում են հատկություններ, որոնց շնորհիվ կարգավորվում է արյան մակարդելիությունը, ինչը կարևոր է այն հղի կանանց համար, ովքեր տառապում են նորման գերազանցող մակարդելիությամբ: Այնպես որ, հղիության ընթացքում ծովակաղամբը թրոմբային բարդությունների կանխարգելման և ընկերքում արյան շրջանառության բարելավման հրաշալի միջոց է:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: