Ինչպես ճիշտ հանձնել անալիզները

Ինչպես ճիշտ հանձնել անալիզները

Մեզնից յուրաքանչյուրն էլ ստիպված է եղել գոնե մեկ անգամ անալիզ հանձնել: Ցավոք ոչ բոլորը գիտեն հետազոտությանը նախապատրաստվելու տարրական կանոնները:

Արյան անալիզ

Արյան անլիզ են վերցնում մատից՝ արյան ընդհանուր հետազոտության համար, երակից՝ մնացյալ բոլոր հետազոտությունների համար: Արյուն կարող եք հանձնել.

  • Քաղցած ժամանակ՝ արյան կենսաքիմիական, սերոլոգիական կամ հորմոնային հետազոտության համար:
  • Առանց դիետայի պահպանման՝ ընդհանուր հետազոտության համար:

Անալիզ հանձնելուց առաջ անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ խորհուրդներով.

  • Եթե արյան անալիզ է հանձնվում ընդհանուր հետազոտության նպատակով, ապա չի կարելի դրան նախորդող մեկ ժամվա ընթացքում որևէ բան ուտել: Քաղցած ժամանակ արյուն հանձնելու անհրաժեշտության դեպքում պետք է սնունդն ընդունել հանձնումից 8-12 ժամ առաջ: 
  • Խորհուրդ է տրվում անալիզից մի քանի օր առաջ չօգտագործել յուղոտ կամ տապակած սնունդ և ալկոհոլային խմիչքներ: 
  • Ծխախոտ ևս չպետք է օգտագործել, միայն թե արյունը հանձնելուց առաջ մի քանի ժամվա ընթացքում: 
  • Եթե արյունը հանձնվում է նրանում առկա որոշակի հորմոնների կամ երկաթի մակարդակի որոշման նպատակով, ապա պետք է հանձնել առավոտյան ժամը 10:00-ից ոչ ուշ:

Կան որոշակի գործոններ, որոնք խեղաթյուրում են իրական պատկերը, որի հետևանքով հետազոտության արդյունքները կարող են սխալ մեկնաբանվել: Այդ գործոններից են.

  • Հետազոտությանը նախորդող ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ապրումները: 
  • Հետազոտության նախօրեի տաք լոգանքը: 
  • Որոշ տեսակի դեղերի ընդունումը: 
  • Սովապահությունը կամ սպիտակուցային դիետան: 
  • Արյան հանձնմանը նախորդող ռենտգենը և ախտորոշիչ ու ֆիզիոթերապևտիկ մի շարք միջամտությունները:

Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում վերահանձնել անալիզը՝ բացառելով նմանատիպ գործոնները, որպեսզի խուսափեք սխալ և անհիմն նշանակված բուժումից:

Մեզի հետազոտություն

Մեզի անալիզը հավաքելու համար պետք է չոր, ստերիլ տարա: Որպես տարա կարող է ծառայել երեխաների սննդի մանրէազերծված ապակե անոթը կամ դեղատնից գնված հատուկ տարան:

Ընդհանուր հետազոտության համար տրվող մեզը

  • Հետազոտության համար անհրաժեշտ է առավոտվա առաջին կոնցենտրացված մեզը: 
  • Մեզը հավաքելուց առաջ պետք է մանրակրկտորեն լվանալ սեռական օրգանները, որպեսզի տարայի մեջ չթափանցեն նաև միկրոօրգանիզմներն ու էպիթելը (հեշտոցային արտադրությունը): 
  • Պետք է հավաքել մեզի միջին չափաբաժինը: Այսինքն՝ տարան պետք է պահել միզարձակման մեջտեղում կամ մի փոքր շուտ՝ չթողնելով, որ տարա լցվի մեզի առաջին և վերջին կաթիլները: Մեզի նախընտրելի չափը մոտ 100մլ-ն է, 50մլ-ից ոչ պակաս: 
  • Մեզը պետք է տանել լաբորատորիա վերցնելուց հետո 1 ժամվա ընթացքում:

Կենսաքիմիական հետազոտման համար տրվող մեզը

  • Բաց թողնելով առավոտվա առաջին միզարձակումը՝ մնացյալ, այդ թվում նաև հաջորդ առավոտվա մեզը պետք է հավաքել մեկ տարայում: 
  • Հավաքած մեզի տարան հավաքման ամբողջ ընթացքում պետք է պահել սառնարանում:  
  • Օրվա ընթացքում օգտագործել սովորական քանակով հեղուկ: 
  • Հավաքելուց հետո խառնել և չափել ամբողջ մեզի ծավալը՝ թիվը գրելով առանձին թղթիկի վրա, չմոռանալ նշել նաև ձեր քաշը: 
  • Լաբորատորիայում անհրաժեշտ է լինելու ընդամենը 50-100 մլ-ը, այլ ոչ թե ամբողջ օրվա ընթացքում հավաքած 1.5-2 լ մեզը: Առանձնացրեք այդքանը և թղթի հետ տարեք լաբորատորիա:

Խորհուրդ չի տրվում.

Մեզը հանձնել դաշտանի ընթացքում, քանի որ տարայի մեջ կարող է անցնել նաև դաշտանային արտադրությունը, որն էապես կանդրադառնա արդյունքների վրա: Մեզը հանձնելուց մեկ օր առաջ պետք է չուտել այնպիսի սնունդ, որը կգունավորի մեզը, չօգտագործել միզամուղ դեղեր և սպիրտային խմիչք:

Կղանքի հետազոտություն

Հավաքելու կարգը

  • Նախապատրաստել ստերիլ տարա: 
  • Նախապես դատարկել միզապարկը, որպեսզի կղկղանքի մեջ մեզ չանցնի: 
  • Պետք է արտաթորել մանրէազերծված և եռացրած ջրով ողողած տարայի կամ ափսեի մեջ: 
  • Կղկղանքի անհրաժեշտ չափը (սովորաբար մոտ 10մլ-ից 2-3 թ.գ.) լցնել տարայի մեջ, ամուր փակել և տանել լաբորատորիա:

Դիսբիոզի (դիսբակտերիոզ) հետազոտության հիմնական պահանջները

Կղկղանքը պետք է հավաքել նախքան դեղորայքի ընդունումը: Կարելի է հանձնել թարմ կղանքը, որը հավաքվել է հետազոտությունից ոչ ուշ, քան 3 ժամ առաջ: Պահանջվում է խստորեն պահպանել ստերիլությունը: Կղանքի կոպրոգրամայի դեպքում խորհուրդ է տրվում հանձնումից մի քանի օր առաջ ճօգտագործել յուղոտ և տապակած ուտեստներ՝ նախընտրությունը տալով կաթնամթերքին, մրգեղենին, ձվին և բանջարեղենային ուտեստներին:

Ցանկացած հետազոտության պարագայում չի կարելի հանձնել թուլացնող միջոցների կամ հոգնայի միջոցով ստացված կղանքը: Ինչպես նաև պիտանի չէ այն կղանքը, որը հավաքվել է ռենտգենյան հետազոտությանը հաջորդող 2 օրերի ընթացքում: Բացի այդ, հետազոտության նմուշը հանձնելուց մեկ շաբաթ առաջ պետք է դադարեցնել այնպիսի դեղորայքի ընդունումը, որը կարող է ազդել մարսողական բոլոր գործընթացների վրա (թուլացնող, ֆերմենտային միջոցներ, վիտամիններ):

Սերմնահեղուկի հետազոտություն

Որպեսզի սպերմոգրաման հավաստի լինի, պետք է անալիզը հանձնելուց առաջ 4-5 օրերի ընթացքում հետևել ստորև նշված կանոններին: Լիակատար սեռական ժուժկալություն: Հրաժարում ալկոհոլային խմիչքներից, տարատեսակ դեղերից և տաք լոգանքից կամ շոգեբաղնիքից: Սերմնաբջիջը կարող եք հավաքել հատուկ տարայում՝ լաբորատորիայում կամ տանը: Հետազոտության համար պիտանի է այն սերմնաբջիջը, որը հավաքվել է հետազոտությունից առաջ ոչ ուշ, քան 1 ժամ առաջ: Պահպանակի օգտագործումն անթույլատրելի է, քանի որ սերմի ցուցանիշները կարող են զգալիորեն վատանալ: Բեղմնավորելու հատկության հետ կապված եզրահանգումը կատարվում է նվազագույնը 3 սպերմագրամայի հիման վրա, որոնք անցկացվել են որոշակի ժամանակային պարբերականությամբ:

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է