Ի՞նչ վարակ է ցիտոմեգալովիրուսը

08.05.201410284

Հարց

Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսը և որքանո՞վ է այն վնասակար հղիության ժամանակ:


Պատասխան

Ցիտոմեգալովիրուսը վարակ է, որ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, համբույրի միջոցով, սեռական ճանապարհով և այլն: Ախտանշանները հիմնականում կախված են վարակի ձևից: Տարբերում են առաջնային վարակվածություն, ռեինֆեկցիա՝ կրկնակի վարակում կամ թաքնված վարակի ռեակտիվացիայի արդյունքում սկսված վարակ (օրգանիզմում թաքնված օջախի արթնացումից): Կախված տվյալ մարդու իմունային համակարգից՝ ցիտոմեգալովիրուսն ընթանում է կամ ախտանշանների բացակայությամբ, կամ գրիպանման երևույթներով (ջերմության բարձրացում, դող, թուլություն և այլն): Որոշ դեպքերում ախտահարվում են նաև կանացի սեռական օրգանները:

Հղիության ժամանակ ցիտոմեգալովիրուսի առկայությունը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների՝

- Չզարգացող հղիություն

- Վիժում հղիության վաղ կամ ուշ շրջանում

- Պտղի ներարգանդային վարակում

- Ընկերքային անբավարարություն

- Պտղի ներարգանդային անոմալիաներ կամ պտղի ներարգանդային դանդաղման համախտանիշ

- Պտղի թթվածնի քաղց

- Գերջրություն

- Վաղաժամ ծննդաբերություն

- Նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում և այլն:

Պետք է ասել, որ այս բարդությունները կախված են նաև այն բանից, թե ինչ փուլում է գտնվում ցիտոմեգալովիրուսը և որքանով է ախտահարել ընկերքը, պտղին և այլն:

Ախտորոշվում է լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Այդ հետազոտություններն են՝

1. Հակամարմինների որոշում արյան մեջ IgG, IgM, այդ թվում նաև ավիդնոստի որոշում:

2. Պոլիմերազ շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություն (ПЦР), որպես նյութ քսուք է վերցվում սեռական ուղիներից:

Բուժումը խորհուրդ է տրվում սկսել մինչև հղիությունը, քանի որ ցիտոմեգալովիրուսի բուժման համար օգտագործվող բազմաթիվ դեղամիջոցներ հղիության ժամանակ արդեն դառնում են հակացուցված, սակաին կան դեղորայքներ որոնք թույլատրված են հղիության ժամանակ: Բուժումը մինչև հղիությունն կատարվում է հարակից հիվանդությունների, բորբոքային պրոցեսների բուժման և իմունային համակարգի բարձրացման ուղղությամբ:

 

 

Հարցին պատասխանվել է blognews.am կայքում: