Ճի՞շտ է, որ ներարգանդային պարույրի առկայությամբ հղիանալու դեպքում նպատակահարմար է ընդհատել հղիությունը

Ճի՞շտ է, որ ներարգանդային պարույրի առկայությամբ հղիանալու դեպքում նպատակահարմար է ընդհատել հղիությունը

Ներարգանդային պարույրն այսօր բեղմնականխման ամենատարածված միջոցներից մեկն է, չնայած որ հազվադեպ, սակայն լինում են հղիության դեպքեր: Այդ պատճառով էլ դաշտանի ուշացման դեպքում պետք է անհապաղ հղիության թեստ անցնել կամ դիմել գինեկոլոգիական խորհրդատվության:

Ի՞նչ անել, եթե հաստատվել է հղիությունը: Արդյո՞ք ճիշտ է, որ ներարգանդային պարույրի առկայությամբ հղիանալու դեպքում նպատակահարմար է ընդհատել հղիությունը լուրջ բարդություններից խուսափելու համար:

Այո, ճիշտ է, քանի որ նման դեպքերում չափազանց բարձր է վիժման և տարբեր մանկաբարձական բարդությունների առաջացման վտանգը: Այսպիսի հղիությունը մեծ վտանգներ է պարունակում ինչպես պտղի, այնպես էլ կնոջ համար: Եթե ծնողները հրաժարվում են ընդհատել հղիությունը և որոշում են պահպանել երեխային ու պայքարել, ապա պետք է խորապես գիտակցեն իրավիճակի լրջությունը և իրենց պատասխանատվությունը: Նշենք նաև, որ գրականության մեջ նկարագրված են դեպքեր, որոնք բարեհաջող ավարտ են ունեցել պտուղը պահպանելու պարագայում անգամ: 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար