Ճի՞շտ է, որ կեսարյան հատումը բացասական ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա

Ճի՞շտ է, որ կեսարյան հատումը բացասական ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա

Վերջին տարիներին շատ կանայք նախընտրում են ծննդաբերության հարցը լուծել կեսարյան հատմամբ՝ դրա արագության, վիրահատության թվացյալ «թեթևության» և կազմվածքը պահպանելու ցանկության թելադրանքով:

Ճի՞շտ է, որ կեսարյան հատումը բացասական ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա:

Կեսարյան հատում պետք է կատարվի ըստ ցուցման և անհրաժեշտության: Ժամանակակից բժշկությունը կեսարյան հատման բարդությունների վտանգը հասցրել է նվազագույնի, սակայն բոլորն էլ գիտեն, որ ոչ մի վիրահատություն չի անցնում առանց հետևանքների, այն անպայման հետք է թողնում մարդու օրգանիզմում: Բացառություն չէ նաև կեսարյան հատումը: Ինչպես ցանկացած վիրահատություն, որը ենթադրում է անզգայացում, կտրվածք և այլն, սա ևս ունի ռիսկեր: Հետագայում բարդությունների առաջացումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ բժշկի՝ կեսարյան հատում անելու պրոֆեսիոնալիզմ, ուղեկցող բարդություններ կամ հիվանդություններ, օրգանիզմի դիմադրողականություն և այլն:

Կեսարյան հատում կատարվում է միայն բժշկական ցուցումների հիման վրա, որոնք լինում են բացարձակ և հարաբերական: Վիրահատական միջամտության բացարձակ ցուցումներն են՝ երեխայի՝ ծննդուղիներով անցնելու անհնարինությունը, երբ պտղի և մոր կոնքի չափսերը չեն համապատասխանում իրար, ինչպես նաև հղիության և ծննդաբերության այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ ծանր գեստոզը, ընկերքի առաջադրությունը, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատումը, արգանդի պատռվածքի վտանգը, փոքր կոնքի օրգանների ուռուցքները, պտղի սուր թթվածնաքաղցը և այլն:

Վիրահատական միջամտության հարաբերական ցուցումներ են համարվում այն պայմանները կամ հանգամանքները, երբ հաջող և անվտանգ ծննդալուծումը կասկածի տակ է առնվում: Այդպիսիք են՝ պտղի սխալ դիրքը կամ առաջադրությունը, ծննդկանի տարիքը, կնոջ սոմատիկ հիվանդությունները և այլն:

Կեսարյան հատման դիմելու որոշումը պետք է կայացնել կանխամտածված, մոր և երեխայի կյանքին վտանգ սպառնացող բոլոր գործոնները կշռադատելուց հետո:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար