Անհամատեղելիություն HLA համակարգով

Անհամատեղելիություն HLA համակարգով

HLA-ն (human leukocyte antigen- մարդու լեյկոցիտային հակամարմին) հյուսվածքային համատեղելիության հակամարմինների խումբ է, մարդկանց հյուսվածքահամատեղելիության գլխավոր համալիրը: Յուրաքանչյուր մարդ օժտված է HLA հակամարմինների անհատական հավաքածուներով։ Հաճախ պատահում է այնպես, որ այս համակարգում անհամատեղելիություն է առաջանում կնոջ և տղամարդու միջև: Դա կարող է դառնալ անպտղության պատճառ, հղիության ժամանակ բերել վիժման կամ հանգեցնել մանկաբարձական տարբեր բարդությունների:

Ախտորոշում

Ախտորոշման նպատակով վերցվում է զույգի (կնոջ և ամուսնու) երակային արյունը և համապատասխան մեթոդներով ստուգվում:

Սովորաբար HLA-ն ստուգվում է կնոջ արյան մեջ մինչև հղիությունը, և եթե ամուսնական զույգը HLA համակարգով անհամատեղելի է, նշանակում է, որ կարիք կա համապատասխան բուժման: Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ կինն ունենա HLA հակամարմիններ` նույնիսկ լինելով անտեղյակ դրանց առկայության մասին, և հղիությունն ընթանա առանց բարդությունների՝ ունենալով հաջող ավարտ:

Բուժում

Բուժման հիմնական մեթոդներից լայն կիրառում է գտել պլազմաֆերեզը: Այն մի գործընթաց է, որի միջոցով նվազեցվում է արյան համակարգում HLA հակամարմինների քանակը: Պլազմաֆերեզ սովորաբար կատարվում է 2-4 անգամ, երբեմն՝ ավելի:

Որպես բուժման մեթոդ` կիրառվում է նաև լիմֆոցիտոթերապիան և մաշկի փոխպատվաստումը (մաշկային լոսկուտ): Դա արվում է այն դեպքում, երբ կինն անցել է օրինակ պլազմաֆերեզի կուրս, հղիացել և հղիության ընթացքում՝ հակամարմինների ստուգելու ժամանակ, հայտնաբերվել է վերջիններիս տոկոսի բարձր մակարդակ: Այդ դեպքում վերցվում է ամուսնու մաշկից մի փոքր հատված և տեղադրվում կնոջ մաշկի տակ: Դա արվում է բարդություններից խուսափելու, հղիության բնականոն ընթացքը պահպանելու և հղիության հաջող ավարտ ունենալու համար: Ինչ վերաբերում է այն հղի կանանց, ովքեր մինչև հղիությունն ստացել են պլազմաֆերեզի կուրս և հղիացել, խորհուրդ է տրվում ստուգել HLA-ն 10-14 շաբաթական հղիության ժամանակ, երկրորդ անգամ` մոտ 20 շաբաթականում: Կրկնակի և եռակի ստուգումների անհրաժեշտությունը որոշվում է տվյալ կնոջ հիվանդության պատմության, մանկաբարձական անամնեզի հիման վրա, ինչպես նաև ներկա հղիության ընթացքով: Մաշկի փոխպատվաստումն ավելի նպատակահարմար է անել, երբ հղիությունը 16-20 շաբաթական է:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար