Ճի՞շտ է, որ հղիության ժամանակ պետք է օգտագործել ֆոլաթթու և հղիների համար նախատեսված վիտամիներ

03.04.201445153

Հղի կանայք մեծ ուշադրություն պետք է դարձնեն իրենց սննդին, քանի որ այդ այն գործոններից մեկն է, որից մեծապես կախված է երեխայի բնականոն զարգացումը: Սակայն երբեմն ապագա մայերրը հրաժարվում հավելյալ վիտամինների ընդունումից՝ կարծելով, թե դրանցով կվնասեն երեխային և բավարարվում են սննդից, բանջարեղենից ստացած վիտամինների քանակով:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ է, որ հղիության ժամանակ պետք է հավելյալ օգտագործել ֆոլաթթու և հղիների համար նախատեսված վիտամիներ:

Այո, պետք է միանշանակ: Օրինակ ֆոլաթթվի օգտագործումը նվազեցնում է պտղի արատների առաջացման վտանգը։ Հղիների համար նախատեսված վիտամիններն ապահովում են երեխայի բնականոն և լիարժեք զարգացումը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հղիության հաստատման դեպքում ի սկզբանե այցելել բժշկի և ստանալ համապատասխան նշանակումներ:

 

Կարդացեք՝

Ինչո՞ւ է անհրաժեշտ ֆոլաթթու ընդունել նախքան հղիանալը

Նախապատրաստում հղիությանը․ հանքանյութերի և վիտամինների դերը

Վիտամին E-ն հղիության պլանավորման փուլում

Ֆոլաթթվի դերն ու նշանակությունն առողջության համար

Ֆոլաթթվի անբավարարություն