Ի՞նչ սպասել հղիության ինն ամիսներից եւ ինչպե՞ս հաղթահարել վախը ծննդաբերության հանդեպ

Ի՞նչ սպասել հղիության ինն ամիսներից եւ ինչպե՞ս հաղթահարել վախը ծննդաբերության հանդեպ

Հղիությունը երանելի կարգավիճակ է ցանկացած կնոջ համար: Ամուսնացած, թե չամուսնացած` իգական սեռի բոլոր ներկայացուցիչներն էլ երազում են մայրանալու մասին: Բայց արդյո ՞ ք նրանք հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ են դրան: Հարեւաններից կամ ընկերներից լսած պատմությունները երբեմն սարսափ են առաջացնում մայրանալ պատրաստվող շատ կանանց մոտ, եւ ակամայից վախ է ձեւավորվում ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ ծննդաբերության հետ կապված: Սակայն, իրականում ինչպե ՞ ս է կնոջ օրգանիզմը նախապատրաստվում հղիությանը, ի՞ նչ սպասել հղիության ինն ամիսներից եւ, որ ամենակարեւորն է, ինչպե ՞ ս հաղթահարել վախը` հանդեպ ծննդաբերության: Այս հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյի հետ:

Հղիության առաջին օրերից սկսած օրգանիզմում տեղի են ունենում տարբեր ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք ապահովում են պտղի նորմալ զարգացումը, օրգանիզմը նախապատրաստում են ծննդաբերությանը եւ կրծքով կերակրմանը: Կնոջ համային նախընտրությունները սկսում են փոխվել. նախապատվությունը տալիս են կծու, թթու կամ այնպիսի սննդին, որ նախկինում երբեք չեն սիրել կամ կերել:

Երբեմն առաջանում է սրտխառնուց, հոգնածություն, մեծանում է երկարատեւ եւ հաճախակի քնի պահանջը: Մաշկը դառնում է էլաստիկ, ավելի փայլուն, երբեմն առաջանում են պիգմենտային օղակներ, որոնք սովորաբար անցնում են հղիությունից հետո: Կրցքագեղձերը լցվում են, արեոլայի գույնը մգանում է: Սիրտանոթային համակարգի վրա մեծանում է բեռնվածությունը, քանի որ վերջինս արդեն սկսում է պատասխանատվություն կրել ոչ թե մեկ, այլ երկու հոգու համար: Արյան համակարգում եւս փոփոխություններ են տեղի ունենում. մեծանում է շրջանառվող արյան ծավալը, որի հետեւանքով կարող է ընկնել հեմոգլոբինի քանակը: Օրգանիզմում մեծանում է երկաթի պահանջը: Այդ պատճառով երբեմն բժիշկները հղիության ընթացքում երկաթ պարունակող դեղամիջոցներ են նշանակում:

Հղիության ավելի ուշ շրջանում կարող է առաջանալ հաճախամիզություն, որը պայմանավորված է արգանդի՝ միզապարկի վրա ճնշում գործադրելով: Հնարավոր է փորկապություն եւս առաջանա, մարսողական համակարգում՝ այրոցի զգացում եւ այլ փոփոխություններ,-նկարագրելով կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները` ասաց Սոցկին:

Խոսելով հղիության բացասական հետեւանքների մասին, գինեկոլոգ-մանկաբարձն ասաց, որ հղիությունը չունի ոչ մի բացասական կողմ՝ բացի ժամանակավոր անհարմարություններից, քանի որ այն պետք է դիտել որպես ֆիզիոլոգիական բնական գործընթաց, որն իր մեջ ներառում է բազմաթիվ դրական ապրումներ եւ հույզեր:

Հղիության բացասական կողմ կարող ենք համարել հետծննդաբերական շրջանում մաշկի վրա երբեմն մնացող ստրիաները (հղիության զոլեր), ավելորդ քաշը, ծանր եւ բարդ ծննդաբերության հետեւանքով առաջացած պատռվածքները, կարերը եւ այլն,-հավելեց նա:

Անդրադառնալով ծննդաբերության հետ կապված վախերին եւ պտղի նորմալ զարգացման վրա դրանց թողած ազդեցությանը՝ Պավել Սոցկին նշեց, որ ծննդաբերության վախը հաճախակի հանդիպող երեւույթ է, որին բախվում է հղի կանանց մեծ մասը:

Հաճախ եմ լսում, թե այդ վախն ազդում է պտղի վրա, սակայն այդպես չէ: Ծննդաբերությունը ֆիզիոլոգիական գործընթաց է եւ բնական է, որ ցանկացած կին անհանգստանում է եւ վախենում ծննդաբերությունից, դրա ցավերից: Այն հղիներին, ովքեր պատրաստվում են ծննդաբերել, խորհուրդ եմ տալիս չվախենալ ցավից, ընդունել դա որպես բնական երեւույթ, ծննդաբերության ժամանակ լսել բժշկի եւ մանկաբարձուհու ցուցումները, հոգեպես պատրաստ լինել ժամանակավոր անհարմարություններին, չլարվել եւ հիշել, որ գտնվում եք բժիշկների անմիջական հսկողության տակ:

Վերջում մանկաբարձ-գինեկոլոգը մաղթեց`

Եղեք առողջ, ապագա մայրեր, եւ մնացեք բժիշկների հսկողության ներքո:

Աղբյուրը՝ style.news.am

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար