Հղիության 16-րդ շաբաթ

Հղիության 16-րդ շաբաթ

Եթե ձեր երկրորդ հղիությունն է, ապա լիովին հնարավոր է, որ արդեն սկսեք զգալ երեխայի խաղը։ Հղիազոլերի և ավելորդ քաշի դեմ պայքարի իսկական ժամանակն է։

Կարդացեք՝ Ինչպես խուսափել հղիազոլերից

Պտղի զարգացումը

Հղիության 16-րդ շաբաթվա վերջին պտղի գագաթապոչուկային հատվածը (գլխից մինչև կոնքի ծայրային մասը ծալված վիճակում) 12սմ է, կշիռը՝ 110գ: Արտաքին սեռական օրգանները զննելիս հնարավոր է որոշել պտղի սեռը: Պտուղն ավելի շարժուն է դառնում, շարժում է գլուխը, ոտքերը, ձեռքերը, ստորին ծնոտը:

Պտղի արյան կարմիր գնդիկները պարունակում են իր բնույթով թթվածնին շատ նման ֆետալ հեմոգլոբին, ինչն ապահովում է պտղին թթվածնով, քանի որ այդ պարագայում հեմոգլոբինը թթվածնով ավելի լավ է հագենում: Չափահասների հեմոգլոբինը պտղի օրգանիզմում սկսում է սինթեզվել 16-րդ շաբաթից և 8-րդ ամսում միայն 10%-ն է կազմում, ծննդյան պահին՝ 30 %, իսկ երեխայի կյանքի 4-5-րդ ամսում ֆետալ հեմոգլոբինը գործնականորեն ամբողջովին փոխարինվում է չափահասների հեմոգլոբինով:

Ֆետալ հեմոգլոբինը որոշ չափով (0,1 - 2%) պահպանվում է նաև չափահասների օրգանիզմում: Պտղի օրգանիզմում, մանավանդ վերջին ամիսներին, թթվածնով հեմոգլոբինի հագեցումն իջած է, ինչը, որպես փոխհատուցում, հանգեցնում է արյան կարմիր գնդիկների քանակի ավելացման՝ էրիթրոցիտոզի, և արյան մեջ հեմոգլոբինի քանակի շատացման:

Ի՞նչ է կատարվում

Բնականոն զարգացող հղիության դեպքում որովայնի ստորին հատվածի ցավը բնական չէ։ Վատ զգալու և ցավի դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Կուրծքը մեծանում է, իսկ այ ուղեկցող ցավը՝ անհետանում։

Կարդացեք՝ Մայրական երջանկության առաջին պահերից մեկը՝ պտղի խաղը

Շատերն այդ շրջանում սկսում են զգալ երեխայի երկար սպասված խաղը։ Հաճախ կինը գլխի չի ընկնում, որովհետև թեթև շարժումներ է հիշեցնում, կարծես թիթեռներ լինեն փորում։

Եթե ձեր երկրորդ հղիությունն է, ապա լիովին հնարավոր է, որ արդեն սկսեք զգալ երեխայի խաղը։ Հղիազոլերի և ավելորդ քաշի դեմ պայքարի իսկական ժամանակն է։ 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար