Հղիության 18-րդ շաբաթ

Հղիության 18-րդ շաբաթ

Հինգերորդ ամիսը շարունակվում է։ Որոշ մայրեր արդեն պարզորոշ զգում են երեխայի խաղը, ինչն առանձնահատուկ ուրախություն է պատճառում։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 20-22 սմ է, զանգվածը՝ 200 - 250գ: Պտուղը շարունակում է աճել, սակայն առանց մարմնի նոր բաղադրամասերի առաջացման: Գանգի դիմային մասն ավելի շատ առաջ է ընկնում, քան դեպի կողքեր: Աչքերը ձևավորված են, առաջանում է թարթելու ռեֆլեքսը, ականջները սովորական դիրքում են:

Շարունակվում է մատների, ծայրանդամների ու բոլոր օրգանների ոսկորների զարգացումը: Կանանց մեծ մասն սկսում է զգալ պտղի շարժումները (խաղը), ինչը վկայում է պտղի մկանների ինքնուրույն ակտիվության մասին: Դա տարածիչ մկանների պարբերական փուլային կծկանքների հետևանք է:

Պտղի շարժի հաճախականությունն ավելանում է մոր, հետևապես նաև պտղի՝ արյան մեջ սննդանյութերի ու թթվածնի քանակի նվազման հետ մեկտեղ: Պտղի շարժումների ակտիվացման գործընթացում արագանում են նաև պտղի սրտի զարկերը, բարձրանում է արյան ճնշումը, արագանում է ամբողջ օրգանիզմի ու ընկերքի արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ արյան մեջ շատանում է թթվածնի ու սննդանյութերի քանակը:

Պտղի շարժունակության ակտիվացումը նպաստում է նրա մկանների և գլխուղեղի զարգացմանը: Պտուղն սկսում է պարբերաբար քնել և շարժվել:

Ի՞նչ է կատարվում

Երեխայի խաղն առաջին անգամ զգացվում է հղիության 18-22-րդ շաբաթում։ Նիհարիկ մայրերն ավելի շուտ են զգում, իսկ առաջին երեխային սպասողները կարող են այն զգալ սկսած 16-րդ շաբաթից։ Երեխայի շարժվելուն պես ուշադրություն դարձրեք շարժումների հաճախակիությանը։ Բնականոն է համարվում ժամում 4-8 անգամ շարժվելը։

Կարդացեք՝ Մայրական երջանկության առաջին պահերից մեկը՝ պտղի խաղը

Ուլտրաձայնային հետազոտություն

18-22-րդ շաբաթում հերթական ՈւՁՀ-ն է կատարվում։ Այն կօգնի պարզել երեխան ճի՞շտ է զարգանում, թույլ կտա գնահատել ընկերքի և պորտալարի վիճակը։

Կարդացեք՝ ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

Այդ շրջանում հնարավոր կլինի հստակ տեսնել նաև երեխայի սեռը։ Այնպես որ գնացեք հայրիկի հետ միասին․ փոքրիկին տեսնելով՝ նա կսկսի այլ կերպ վերաբերվել ձեր հղիությանը։ Նա կտեսնի իրականում գոյություն ունեցող երեխային և նույն անհամբերությամբ կսկսի սպասել նրան, ինչ դուք։

Հինգերորդ ամիսը շարունակվում է։ Որոշ մայրեր արդեն պարզորոշ զգում են երեխայի խաղը, ինչն առանձնահատուկ ուրախություն է պատճառում։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար