Հղիության 23-րդ շաբաթ

Հղիության 23-րդ շաբաթ

Հղիության երկրորդ եռամսյակը շարունակվում է։ Բազմաթիվ կանայք նկատում են, որ մազերի որակը բարձրանում է, խտանում են, իսկ մաշկը յուրահատուկ փայլ է ձեռք բերում։ Պատճառը հորմոններն են։

Պտղի զարգացումը

Պտուղը կշռում է 500 գ-ից փոքր-ինչ ավել, երկարությունը 28սմ է: Զարգանում է արագ քնի փուլը, ի հայտ է գալիս երազ տեսնելու ունակությունը: Վերջույթների մատներին եղունգներ են աճում: Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած: 

Ի՞նչ է կատարվում

Կանայք հիմնականում իրենց լավ են զգում այդ շրջանում, սակայն որոշ անհարմարություններ այնուամենայնիվ ծագում են։ Հաճախ ցայլքի հատվածում ցավ է ի հայտ գալիս, եթե այն թույլ է, ապա անհանգստանալու կարիք չկա։ Պետք է դիմել բժշկի, եթե ուժգնանա։

Կարդացեք՝ Ցավ հղիության ընթացքում․ ինչի՞ մասին է վկայում

Ոտքերի ցավը պայմանավորված է հոդերի ձգմամբ։ Հարմարավետ, օրթոպեդիկ կոշիկներ ընտրեք, երկարատև մի քայլեք և մի կանգնեք։

Կարդացեք՝ Վարիկոզը հղիության ընթացքում

Որոշ կանանց դեպքում սկսում է վարիկոզ զարգանալ, ինչի պատճառը երակների պատերի թուլացումն է։ Հարկավոր է ճիշտ ժամանակին դիմել բժշկի և ցուցումներ ստանալ։

Ուլտրաձայնային հետազոտություն

Քսաներեքերորդ շաբաթում հիմնականում նշանակվում է արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, և եթե դեռևս չեք կատարել երկրորդ ՈւՁՀ-ն, ապա հիմա կատարեք։

Կարդացեք՝ Մեզի հետազոտությունը հղիության ընթացքում

Զգացողությունները

Այդ շրջանում կնոջ մաշկը խիստ զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ, ուստի արևայրուքը կարող է հանգեցնել պիգմենտների առաջացման։ Բարելավվում է եղունգների ու մազերի որակը, աճը։

Սնունդը

Փորկապությունը, այրոցն ու թութքը հազվադեպ երևույթներ չեն այդ շրջանում։ Խուսափեք բոլոր այն մթերքներից, որոնք տեսականորեն կարող են նշված խնդիրների առաջացման պատճառ դառնալ։

Կարդացեք՝ Փորկապությունը հղիության ընթացքում

Հարկավոր է բացառել տապակած, կծու, ապխտած և քաղցր ուտելիքները։ Դրանք ավելորդ քաշի կուտակման կհանգեցնեն։


Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար