Հղիության 26-րդ շաբաթ

Հղիության 26-րդ շաբաթ

Երկրորդ եռամսյակն ավարտվում է։ Ծննդաբերությանը նախապատրաստվելու ժամանակն է։ Կնոջ տեսքից բոլորն արդեն հասկանում են, որ նա հղի է, շատերը փորձում են փորի ձևից կռահել երեխայի սեռը։ Իրականում փորի ձևը կախված է կնոջ կոնքից․ եթե այն նեղ է, ապա քսանվեցերորդ շաբաթում փորը սուր կլինի։

Կարդացեք՝ Նախապատրաստվել ծննդաբերությանը․ ինչպե՞ս

Պտղի զարգացումը

Պտղի հասակը մոտ 30-32սմ է, մարմնի զանգվածը`600-800գր: Առաջին անգամ բացվում են աչքերը: Լսողական և տեսողական օրգանները կարող են համապատասխան գրգռիչներն ընկալել: Բերանի և շրթունքների շրջանի համային ընկալիչները նույնպես օժտված են զգացողությամբ: Լսողական օրգանը կարող է ընկալել արտաքին միջավայրի ձայները և, որպես արձագանք, առաջանում են պտղի ռեֆլեկտոր մկանային շարժումներ:

Պտուղն ընդունակ է սրտի զարկերի հաճախականությամբ հակազդել մոր որովայնի առաջային պատի լուսավորմանը և պտղապարկի հատման (ամնիոցենտեզի) ժամանակ ասեղի շարժմանը: Ամորձիներն սկսում են դեպի փոշտ իջնել:

Շնչառության կենտրոնական կանոնակարգման համար պատասխանատու կառուցվածքները ձեռք են բերում բավարար հասունություն: Այդ ապահովում է երեխայի ծնվելուց անմիջապես հետո դրանց՝ աշխատանքի մեջ ներգրավվելուն: Այս ժամկետում պտուղը կարող է կենդանի ծնվել, կատարել արտարգանդային շնչառական շարժումներ և գոյատևել հատուկ կյուվեզում մնալու դեպքում:

Ի՞նչ է կատարվում

Քաշն այդ շրջանում ավելացած է լինում ինը կիլոգրամով, ինչը բնական է։ Օրեցօր մեծացող արգանդը դժվարացնում է շնչառությունը, ամեն պահի խորը շունչ քաշելու ցանկություն է առաջանում։ Փոխվում է քայլվածքը, ոտքերն ավելի շուտ են հոգնում։ Հաճախ հանգստացեք, խուսափեք երկարատև զբոսանքից։ Հատուկ աղեկապ (բանդաժ) կրեք և հղիազոլերի դեմ քսուք օգտագործեք։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում քաշի ավելացման բնականոն չափը

Սնունդը

Սրտխառնոցն ու այրոցն այդ շրջանի ուղեկիցներն են։ Զարմանալի ոչինչ չկա․ արգանդը ճնշում է մյուս օրգաններին, մարսողական համակարգը նույնպես ճնշվում է։ Ավելի լավ կզգաք, եթե փոքր կտորներով ուտեք կերակուրը։ Խուսափեք կծու, տապակած, աղի և ապխտած մթերքներից։ Կարելի է ուտել քաղցրեղեն և ալյուրից պատրաստված ուտելիքներ, բայց քիչ։ Խուսափեք նաև սուր համեմունքներից․ չէ՞ որ երեխան կուլ է տալիս դրանց համն ունեցող պտղաջուրը։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…