Հագուստը հղիության ընթացքում. երկրորդ եռամսյակ

Հագուստը հղիության ընթացքում. երկրորդ եռամսյակ
Հղիության 2-րդ եռամսյակում կինը նկատում է, որ կուրծքը խիստ մեծացել է, գոտկատեղն անհետացել է, իսկ որովայնը սկսել է կլորանալ: Նա արդեն չի կարող կրել նախկին սովորական հագուստը, բայց և ավանդական լայն շրջազգեստները դեռ բավականին մեծ են:
Կնոջ առջև ծառանում է հագուստի ընտրության բարդ խնդիրը: Իհարկե, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց յուրաքանչյուր եռամսյակ  ամբողջությամբ թարմացնել պահարանը: Այդ պատճառով գնեք ձեր չափսից մի քիչ մեծ հագուստ: 
 Այն կարող է պետք գալ նաև ծննդաբերությունից հետո, երբ սովորական հագուստի մեջ «չեք տեղավորվի»: Որոշ կանայք օգտվում են իրենց ամուսինների պահարաններից: Այնպես որ կարող եք հագնել նրանց  սվիտրները, ջինսերը, վերնաշապիկները և այլն: Ժիլետները  կարող են խիստ փոփոխել ձեր պահարանը: Եթե ժիլետներ չունեք, կարող եք  մի քանի վառ գույնի ժիլետներ գնել և հագնել մուգ տաբատի հետ:
 Առավել հետաքրքիր է հղի կինը դիտվում ազատ բլեյզերի մեջ: Լավ կլինի նաև ժակետը, սակայն այն պետք է լինի երկար: Աշխատեք չհագնել ընդգծող տաբատներ լայկրայից, քանի որ այդ շրջանում մեծանում են ոտքերի ձկնամկանները և ազդրերը: Բացի այդ, տհաճ կլինի նաև ձգված որովայնի զգացողությունը: Ինչ վերաբերում է գուլպաներին կամ կիսագուլպաներին, ապա նախընտրեք մուգ գույներ: Այդպիսի զուգագուլպաները  կծածկեն ոտքերի թերությունները և ոտքերը կդարձնեն ավելի սլացիկ:

Կոշիկ

Երկրորդ եռամսյակում արդեն մեծանում է ոտքերի ծանրաբեռնվածությունն ի հաշիվ լրացուցիչ քաշի: Աշխատանքի ժամանակ, տևական քայլքի կամ կանգնած դիրքի արդյունքում հայտնվում է մեջքի ցավ, ոտքերը կարող են այտուցվել,  նախկին կոշիկները` նեղել: Այդ պատճառով այս շրջանում կրեք ազատ, կաշվե կոշիկ ցածր, լայն կրունկով` մինչև 3 սմ բարձրությամբ: Կոշիկի թաթերը պետք է լայն լինեն: Եթե երեկոյան  ձեր ոտքերը շատ հոգնեն, մի կես ժամ պառկեք վեր բարձրացրած ոտքերով:

Սպիտակեղեն

Այս շրջանում առավել շատ ուշադրություն դարձրեք սպիտակեղենին, որը պետք է լինի հարմար և հիգիենիկ: Առաջին հերթին կրեք բամբակե կտորից կրծկալ: Այն կպահի մեծացած կուրծքը և կպաշտպանի արտաքին ազդեցություններից: Սկզբում կարող եք կրել սովորական, հետո լայն բրետելներով, չափսից մեծ կրծքկալներ, քանի որ կուրծքը չպետք է սեղմվի: Ժամանակի հետ ձեռք բերեք նաև հղի և կերակրող կանանց համար նախատեսված կրծկալներ: Մի կրեք կարճ վարտիքներ` որովայնի տակով անցնող ռեզինով, քանի որ այն կսահմանափակի ձեր շարժումները և հագուստի տակ ծալք կառաջացնի: Գնեք մի քանի զույգ վարտիքներ և անպայման բամբակից. հղիության ժամանակ հնարավոր է արտադրություն հեշտոցից:
 
  Աղբյուրը
  
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար