Մայոնեզի վտանգը․ մի՞ֆ, թե՞ իրականություն

Մայոնեզի վտանգը․ մի՞ֆ, թե՞ իրականություն

Մայոնեզի վնասակարության մասին շատ է խոսվում, փորձենք հասկանալ ճի՞շտ են բոլոր մտավախությունները, թե՞ ոչ։ Նախ հստակեցնենք, թե ինչ է այն, ինչից է բաղկացած։

Մայոնեզը սառը սոուս է և ըստ ավանդական բաղադրատոմսի՝ պատրաստվում է ձեթից (արևածաղկի կամ ձիթապտղի), ձվի դեղնուցից, քացախից, աղից, պղպեղից և մանանեխից։

Օգտակարությունը

Մայոնեզի հիմնական բաղադրիչները և ինքնին մայոնեզն օգտակար են չափավոր օգտագործման դեպքում։ Դրա բաղադրիչների օգտակարության և հակացուցումների մասին կարող եք կարդալ հետևյալ հոդվածներում՝

Մանանեխ

Ձիթապտղի ձեթ

Եթե օգտագործում ենք միայն վերոնշյալ բաղադրիչներից պատրաստված մայոնեզը, ապա մտահոգվելու պատճառ չունենք։

Վնասակարությունը

Անգամ տնական մայոնեզը կարող է վնասակար լինել, բայց այդ այն դեպքում, երբ չարաշահենք այն, կամ խախտվի պատրաստման եղանակն ու պահպանման պայմանները։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք իմանան, որ մայոնեզը բարձ կալորիականություն ունեցող սննդամթերք է։

Այսօր բավականին դժվար է խանութներում ու սուպերմարկետներում գտնել օգտակար մայոնեզ։ Միշտ ուշադրությամբ կարդացեք բաղադրությունը։ Արտադրողների մեծ մասը պահպանման ժամկետը երկարացնելու, ինքնարժեքը նվազեցնելու և համը լավացնելու նպատակով համի ուժեղացուցիչներ, գունանյութեր, արոմատիզատոներ, հավելանյութեր և այլ նյութեր են ավելացնում, որոնք կարող են վնասել առողջությանը։

Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում տրանսճարպերը, որոնք օգտագործվում են ապրանքի պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով։ Դրանք վնասակար են անոթների, սրտի, իմունային համակարգի համար, մեծացնում են շաքարային դիաբետի, ճարպակալման, օնկոլոգիական և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Եթե սիրում եք մայոնեզը, ապա փորձեք տանը պատրաստել։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: