Գայլաձուկ․ օգտակարությունն ու հակացուցումները

17.01.2019413

Գայլաձուկը համեղ ձկնատեսակ է և շատ օգտակար է մարդու առողջության համար։ Միակ թերությունը, թերևս, փշոտ լինելն է։ Այն հարուստ քիմիական կազմ ունի, պարունակում է վիտամին А, Е, С, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ ֆոսֆոր, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, երկաթ, ցինկ, ծծումբ, քրոմ, կոբալտ, ֆտոր և այլ հանքանյութեր։

Հարուստ է սպիտակուցներով, գործնականորեն չի պարունակում ճարպ և ածխաջրեր։

Կալորիականությունը

100 գրամ թարմ ձկան կալորիականությունը 80 կկալ է, եփած վիճակում՝ 95 կկալ։

Օգտակար հատկությունները

Հաճախ ուտելու դեպքում ամրացնում է իմունիտետը, պաշտպանում ինֆեկցիոն հիվանդություններից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։

Նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը։

Նրանում պարունակվող սպիտակուցներն ավելի հեշտ են յուրացվում օրգանիզմում, քան կենդանական մսում պարունակվողը, այդ պատճառով գայլաձուկն օգտակար է մարսողական համակարգի հիվանդություն ունեցող մարդկանց։

Օգնում է կարգավորել նյութափոխանակությունը։

Դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա։

Ցուցված է նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Հակացուցումները

Գայլաձուկը հակացուցված է այն մարդկանց, որոնք չեն կարողանում մարսել այն (անհատական անտանելիություն)։