Ճարպայուղ․ օգտակարությունն ու հակացուցումները

11.01.20191989

Ճարպայուղը (сало) սլավոնական ժողովուրդների ամենասիրելի մթերքներից է և լայն տարածում է գտել նաև մեզանում։ Այն կենդանու ենթամաշկային ճարպն է, որը կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում և ըստ էության՝ կենդանու սննդի պաշարն է։

Ճարպը սննդի մեջ կիրառվում է թարմ վիճակում, աղ դրված, ապխտած, եփած, շոգեխաշած կամ տապակած տարբերակով: Այն հարուստ է հագեցած և չհագեցած ճարպաթթուներով, պարունակում է վիտամին А, Е, D և B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, ցինկ, ֆոսֆոր, պղինձ, սելեն, մանգան և այլն։

Կալորիականությունը

100 գրամ ճարպայուղի կալորիականությունը շուրջ 800 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է օրգանիզմի պաշտպանական գործառույթների ամրացմանը։ Խոզի ճարպը օգնում է զերծ մնալ հարբուխից։

Չափավոր օգտագործման դեպքում բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի և անոթների վրա:

Ճարպայուղը պարունակում է անփոխարինելի ճարպաթթուներ և այլ նյութեր, որոնք մասնակցում են օրգանիզմի բջիջների կազմավորմանը և հորմոնների արտադրմանը։

Օգնում է օրգանիզմից հեռացնել ծանր մետաղներն ու թունավոր նյութերը։

Նվազեցնում է ծխախոտի վնասակար ազդեցությունը։

Իրենց կազմվածքին հետևող մարդիկ նույնպես չպետք է հրաժարվեն ճարպից, քանի որ քաղցած ժամանակ մի փոքրիկ կտոր ուտելը հագեցնում է և կանխում չափից շատ ուտելը։

Ցուցված է մարզիկներին, հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև տարեցներին։

Խոզի ճարպայուղը պարունակում է սելեն, որը հակաօքսիդանտ հատկություն ունի և օգնում է պաշտպանվել օնկոլոգիական հիվանդություններից։

Հակացուցումները

Ճարպայուղը հակացուցված է լյարդի և լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց։