Արքայանարինջ (խուրմա)․ օգտակարությունն ու հակացուցումները

Արքայանարինջ (խուրմա)․ օգտակարությունն ու հակացուցումները

Արքայանարինջն այլ կերպ կոչում են նաև նարնջագույն արև, չինական դեղձ, աստվածների ուտելիք, խուրմա և այլն։ Գոյություն ունի շուրջ 500 տեսակ, որոնք տարբերվում են չափով, համով և գույնով։

Պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա և շաքար, հարուստ է երկաթով, կալիումով, կալցիումով, նատրիումով, մագնիումով և այլ հանքանյութերով, հակաօքսիդանտներով, կիտրոնաթթվով և խնձորաթթվով, բետա կարոտինով (պրովիտամին A), վիտամին C-ով և P-ով։

Կալորիականությունը

100 գրամ արքայանարնջի կալորիականությունը 55 կկալ է։

Օգտակար հատկությունները

Լավացնում է ախորժակը, բարձրացնում աշխատունակությունը, հանգստացնում նյարդային համակարգը, օգնում հաղթահարել մրսածության հիվանդությունները։

Օժտված է մանրէասպան հատկությամբ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա և օգնում սակավարյունության դեպքում։

Օգնում է օրգանիզմն ազատել խարաններից, քանի որ պարունակում է բջջանյութ և պեկտինային նյութեր։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Ունի միզամուղ հատկություն և նվազեցնում է միզաքարային հիվանդության առաջացման հավանականությունը։

Օգտակար է նաև վահանաձև գեղձի համար, քանի որ մեծ քանակությամբ յոդ է պարունակում։

Հակացուցումները

Հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։ Երբեմն կարող է փորկապություն առաջացնել։ Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև երեխաներին, քանի որ կարող է սուր փորկապություն առաջացնել՝ հանգեցնելով բժշկական միջամտության։ Պահպանումը Արքայանարինջը պետք է պահել սառնարանում։ Սառեցված վիճակում այն կարող է պահպանվել մինչև 6 ամիս՝ չկորցնելով օգտակար հատկությունները։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: