Դեռահասների հիպոթալամիկ համախտանիշ

Դեռահասների հիպոթալամիկ համախտանիշ

Դեռահասների հիպոթալամիկ համախտանիշը մի քանի ախտանիշների համակցություն է` պայմանավորված դեռահասների շրջանում հիպոթալամահիպոֆիզային ներզատիչ համակարգի խանգարումներով: Նախատրամադրող գործոններն են` քրոնիկական բորբոքման օջախները, արևահարումը, գանգի վնասվածքները, գերհույզերը, ինքնաթունավորումը և այլն: Հիվանդության հիմքում ընկած է կորտիկոտրոպինի, կորտիզոլի և ալդոստերոնի գերարտադրությունը, ինչպես նաև արյան մեջ պրոլակտինի շատացումը (հիպերպրոլակտինեմիա):

Խանգարվում են սոմատոտրոպինի, թիրոտրոպինի և գոնադոտրոպային հորմոնների ֆիզիոլոգիական հյութազատման ռիթմերը: Զարգանում է մի վիճակ, որը կոչվում է «դիսպիտուիտարիզմ»: Հիպոֆիզի տրոպային հորմոնների արտազատման շեղումներն անբարենպաստ ազդեցություն են ունենում ծայրամասային ներզատիչ գեղձերի գործառույթի վրա` նպաստելով սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրատների նյութափոխանակության խանգարմանը:

Հիվանդությունն սկսվում է 12-14 տարեկանում, հիմնականում աղջիկների շրջանում: Վաղ նշաններն են` անհագ ախորժակը, մարմնի զանգվածի զգալի ավելացումը, գլխացավը, ընկճվածությունը, զարկերակային անկայուն գերճնշումը: Կլինիկական երևույթների հասունացման կիզակետում ճարպակալումը հատկանշական է անհամաչափությամբ, դեմքի կլորությամբ ու արյան գերճնշմամբ: Մարմնի և վերջույթների վրա երևան են գալիս ձգման զոլեր: Պարանոցի վրա կարող է դիտվել պիգմենտավորված տեղամաս` «օձիքի» տեսքով, դեմքին, կրծքին ու մեջքին` թարախային կորյակներ: Աղջիկների դաշտանային ցիկլն է խանգարվում, առատանում է մազածածկույթը:

Ախտորոշումն ու դասակարգումը

Ախտորոշումը հիմնվում է հետևյալ տվյալների վրա՝

  • բնութագրական հատկանշական համակցություններ,
  • հորմոնների ստուգում,
  • թուրքական թամբի ռենտգենյան պատկերում ներգանգային ճնշման բարձրացում,
  • հաճախ գլյուկոզայի հանդեպ կայունություն:

Բուժումը

Դեռահասների հիպոթալամիկ համախտանիշի բուժման հիմքում ընկած է ռացիոնալ սննդակարգը` կալորիականության սահմանափակմամբ, ֆիզիկական վարժանքը: Դեռահասների մեծ մասին հաջողվում է ճիշտ սննդակարգով և ֆիզիկական վարժանքով հաղթահարել հիվանդությունը: Սննդակարգի առանձնահատկությունը կալորիականության սահմանափակումն է դյուրամարս ածխաջրատների ու ճարպերի հաշվին` մինչև 1800-2000 կկալ: Սպիտակուցների պարունակությունը օրվա սննդաբաժնում պետք է կազմի առնվազն 1գ/կգ մարմնի զանգվածի հաշվարկով:

Բացի այդ, սնունդը պետք է ներառի նաև կոպիտ բջջանք պարունակող մթերքներ (թեփով հաց, կաղամբ, ճակնդեղ, ընկուզեղեն, բողկ, շաղգամ, լոբի): Խորհուրդ է տրվում կոտորակային սննդակարգը` փոքր չափաբաժիններով, օրական առնվազն 5-6 անգամ` ներառելով կոպիտ բջջանքով հարուստ բանջարեղեն` հագեցվածության զգացողության պատրանք ստեղծելու համար: Ախորժակաբեր, սուր համեմունքից խորհուրդ է տրվում զերծ մնալ:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից նախապատվությունը պետք է տալ առավոտյան վարժանքին (լավ է` մաքուր օդում), արագ քայլքին (օրական 3-5 կմ զբոսանք), վազքին, թիավարմանը, հեծանվավազքին: Բուժման անբաժանելի մասն է քրոնիկական բորբոքային օջախների առողջացումը: Դեղորայքային բուժումը նշանակվում է անհատական ցուցումների դեպքում` ներառյալ համալիր միջոցները:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում