Շտապ բեղմնականխում. ե՞րբ, ինչպե՞ս

30.11.20181634

Շտապ բեղմնականխումը հղիության կանխումն է սեռական ակտից անմիջապես հետո։ Կատարվում է սեռական ակտից հետո առաջին ժամերի կամ օրերի ընթացքում։ Այդ տեսակ բեղմնականխման միջոցները մեծ քանակությամբ հորմոններ են պարունակում, օրինակ՝ լևոնորգեստրել, և այնքան էլ անվնաս չեն կնոջ առողջության համար, քանի որ կարող են բարդություններ առաջացնել և խաթարել ձվարանների բնական աշխատանքը։

Անհետաձգելի բեղմնականխումը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ սեռական ակտը եղել է առանց պահպանակի կամ հակաբեղմնավորման այլ միջոցի, երբ պատռվել է պահպանակը, և սերմնահեղուկը լցվել է հեշտոցի մեջ, չի հաջողվել ճիշտ ժամանակին ընդհատել ակտը։

Հորմոնների բարձր դեղաչափով առաջին հաբ-հակաբեղմնավորիչները կիրառվել են 60-ական թվականներին բռնաբարության զոհ դարձած կանանց անցանկալի հղիությունից պաշտպանելու համար։

Կարդացեք՝  Բեղմնականխման միջոցները

Շտապ բեղմնականխման հորմոնային դեղամիջոցները կարող են արագացնել ձվազատումը, կանխել ձվաբջջի բեղմնավորումը կամ էլ խոչընդոտել պտղաձվի իմպլանտացիային։ Դեղամիջոցն ընտրելուց առաջ հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ։ Այդ միջամտությունը խախտում է սեռական համակարգի բնական ֆունկցիան, սակայն ավելի քիչ վնաս է հասցնում, քան աբորտը։

Նշենք նաև, որ շտապ բեղմնականխումը 100%-ոց արդյունք չի ապահովում և հնարավոր է հղիանալ, ադ պատճառով հարկավոր է դեղահաբն ընդունելոց հետո էլ դիմել գինեկոլոգի։

Պետք է ուշադիր լինել նաև ընդհատված սեռական ակտի մեթոդի հարցում, երբ զուգընկերը նախքան սերմնաժայթքումը անդամը հեռացնում է հեշտոցից։ Այդ դեպքում նույնպես հնարավոր է հղիանալ, քանի որ սերմի փոքր քանակություն կարող է հայտնվել սերմնածորաններում էրեկցիայից անմիջապես հետո։

Այդ կերպ հղիանալու հավանականությունը մեծ է հատկապես հիմնական զուգընկեր և նրա հետ երկարատև հարաբերություն ունենալու դեպքում։ Հեշտոցի ներքին միջավայրի տոլերանտությունը հիմնական զուգընկերոջ սերմի հանդեպ ժամանակի ընթացքում մեծանում է, և միայն եզակի սերմնաբջիջների է հաջողվում հաղթահարել ձվաբջջին տանող ուղին։

Ներարգանդային պարույրը՝ որպես շտապ բեղմնականխման միջոց, կարող է կիրառվել ծննդաբերած կամ աբորտ տարած կանանց դեպքում։ Պարույրը կանխում է արդեն իսկ բեղմնավորված պտղաձվի իմպլանտացիան արգանդի պատին և պարզապես հեռացնում է այն։ Այն տեղադրում է միայն բժիշկը։