Թուրինջ (գրեյպֆրուտ)․ օգտակար հատկություններն ու հակացուցումներ

29.11.2018793

Թուրինջը ցիտրուսային միրգ է, որի օգտակարության և վնասակարության մասին վեճերը շատ են, կարևորն այն ճիշտ օգտագործելն ու հակացուցումներին ուշադրություն դարձնելն է։ Պարունակում է շաքար, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, բջջանյութ, եթերային յուղեր, հակաօքսիդանտներ, վիտամին А, С, Е, D, Р, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։

Կալորիականությունը

100 գրամ թուրինջի կալորիականությունը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, պաշտպանում հարբուխից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը և արյան ճնշման կարգավորմանը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

Լավացնում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, կարգավորում է նյութափոխանակությունը, օրգանիզմից հեռացնում է խարանները։

Կանոնավոր ուտելու դեպքում նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, օգնում է հաղթահարել անքնությունն ու հոգնածությունը։

Ցուցված է հղի կանանց, քանի որ օգնում է պայքարել տոքսիկոզի դեմ, մոր օրգանիզմը հագեցնում է օգտակար նյութերով և ըստ էության՝ ամենաանվնասն է ցիտրուսային մրգերի շարքում։

Լավ է ազդում մազերի և եղունգների վիճակի վրա։

Հակացուցումները

Թուրինջը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, աղիքների բորբոքային հիվանդությունների, կոլիտի, խոլեցիստիտի, էնտերիտի և լյարդի ու երիկամների որոշ հիվանդությունների ժամանակ։

Չի կարելի օգտագործել բազմաթիվ դեղամիջոցների ընդունման դեպքում, այդ պատճառով որևէ հիվանդության դեղորայքային բուժման ընթացքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն թուրինջ օգտագործել։

Չի թույլատրվում թուրինջի հյութը խմել քաղցած ժամանակ, քանի որ նրանում պարունակվող մեծաքանակ թթուները կարող են վնասել ստամոքսաղիքային տրակտին։