Նեխուր․ օգտակարությունն ու հակացուցումները

27.11.20181252

Նեխուրը (քյարաուզ) սննդաբանների և առողջ ապրելակերպ վարող բազմաթիվ մարդկանց սիրելի բույսերից է։ Պարունակում է վիտամին А, Е, С, К, B խմբի վիտամիններ, ամինաթթուներ, բջջանյութ, եթերային յուղեր, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, երկաթ, բոր, ֆոսֆոր, մանգան, սելեն և այլն։

Կալորիականությունը

100 գրամ նեխուրի կալորիականությունը, կախված բույսի կոնկրետ մասից, 10-35 կկալ է։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում գործնականորեն բոլոր օրգան-համակարգերի վրա։ Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Նպաստում է սրտանոթային համակարգի ամրացմանը, կարգավորում է ճնշումը, արյան մեջ նվազեցնում խոլեստերինի մակարդակը։

Կարգավորում է լյարդի աշխատանքը, մաքրում է արյունը։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում հանգստանալ և թուլացնել նյարդային լարվածությունը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, խթանում է ախորժակը, լավացնում սննդի յուրացումը, օգնում ազատվել փորկապությունից։

Ունի միզամուղ ազդեցություն, օգնում է կարգավորել ջրաղային հավասարակշռությունը և ազատվել միզասեռական համակարգի մի շարք հիվանդություններից։

Օգտակար է ռևմատիզմ, արթրիտ և հոդատապ ունեցող մարդկանց։

Օգնում է օրգանիզմը մաքրել խարաններից և թույներից։

Կանոնավոր օգտագործելու դեպքում հրաշալի ազդեցություն է ունենում տղամարդու առողջության համար, օգնում է կանխել պրոստատիտը։

Ցուցված է նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ նեխուրի մարսման համար ավելի շատ կալորիա է ծախսվում, քան այն ունի։

Բարձրացնում է աշխատունակությունը։

Լավացնում է մազերի ու մաշկի վիճակը, օգնում ազատվել մաշկի հիվանդություններից։

Կանոնավոր ուտելու դեպքում նպաստում է ծերացման դանդաղեցմանը։

Հակացուցումները

Նեխուրը հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց, խոցային հիվանդություն, հեպատիտ, էպիլեպսիա, թրոմբոֆլեբիտ, վարիկոզ և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց, այդ պատճառով որևէ հիվանդության առկայության դեպքում հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ։