Կոլպիտ (վագինիտ)

Կոլպիտ (վագինիտ)

Կոլպիտը հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։

Առաջացման պատճառները

Ոչ սպեցիֆիկ կոլպիտը սովորաբար առաջանում է սնկերի պատճառով, օրինակ՝ կանդիդա սնկի, գարդներելլայի, աղիքային ցուպիկի, ստաֆիլակոկի, էնտերոկոկի, ստրեպտոկոկի և այլն։ Սպեցիֆիկ կոլպիտը առաջանում է գոնոկոկի, քլամիդիայի, տրիխոմոնադի, ուրեապլազմայի և միկոպլազմայի պատչառով։

Կոլպիտի առաջացմանը նպաստող գործոններն են՝

  • վարակիչ հիվանդություններ,
  • հեշտոցի մեխանիկական վնասվածքներ,
  • հեշտոցի անատոմիական խանգարումներ, 
  • էնդոկրին հիվանդություններ, 
  • հակամանրէային դեղորայքի երկարատև օգտագործում, 
  • հիգիենայի խախտում, 
  • ալերգիկ ռեակցիաներ, 
  • իմունիտետի անկում և այլն։ 

Ախտանշանները

Սուր կոլպիտն անսպասելիորեն է ի հայտ գալիս։ Առաջանում է քոր, այրոց, ցավ, թարախային կամ լորձաթարախային բնույթի առատ արտադրություն, ցավ ու այրոց միզելիս, որովայնի ստորին հատվածում ծանրության զգացում։ Հեշտոցի լորձաթաղանթն այտուցված է լինում, կարմրած, սկսում է արյունահոսել, երբ դիպչում են։ Հնարավոր է, որ բորբոքումն ախտահարի նաև արգանդի պարանոցին ու արտաքին սեռական օրգաններին։

Կոլպիտի կլինիկական պատկերը մեծապես կախված է հարուցչից, կնոջ տարիքից և իմունիտետի վիճակից։ Օրինակ՝ տրիխոմոնադային կոլպիտին բնորոշ է դեղնականաչավուն թարախային առատ, տհաճ հոտով արտադրությունը, իսկ սնկային կոլպիտին՝ սպիտակ, կաթնաշոռանման արտադրությունը։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգիական զննման, քսուքի հետազոտության (ՊՇՌ մեթոդով), մանրէաբանական ցանքսի և ըստ անհրաժեշտության նշանակված այլ հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Բուժումը Թերապիան ներառում է պրեբիոտիկների հիմքով միջոցներ, որոնք նպաստում են սեփական լակտոֆլորայի աճին, հակամանրէային միջոցներ՝ մոմիկների, հեշտոցային հաբերի, գելերի և այլ ձևերով։

Բարդությունները

Վագինիտի ընթացքում բորբոքումը կարող է տարածվել արգանդի պարանոցի ներսում, արգանդի խոռոչում և հավելումներում, ուղիղ աղիքում, միզուղիներում։ Այդ կարող է նպաստել ցերվիցիտի, արգանդի պարանոցի էրոզիայի և այլ խնդիրների առաջացմանը։

Կանխարգելումը

Կոլպիտի կանխարգելման հիմնական միջոցը հիգիենայի պահպանումն է։ Ընդ որում չի կարելի հասնել իդեալական մաքրության, հենց օճառներն ու լվացող միջոցներն ինքնին կարող են նպաստել կոլպիտի առաջացմանը։ Խուսափեք հոտավետ տամպոններից ու միջադիրներից, որոնք կարող են ալերգիա առաջացնել։ Մեծ դեր է խաղում նաև սնունդը, հարկավոր է կաթնաթթվային մթերքներ օգտագործել և հրաժարվել քաղցրից՝ այդպիսով նպաստելով հեշտոցի նորմալ միկրոֆլորայի պահպանմանը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում