Պնդուկ․ օգտակար հատկությունները

07.11.20181426

Պնդուկը դեռևս հնուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Ծանոթանանք դրանց մի մասին։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը։

Կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։ Ամրացնում է սրտամկանն ու անոթների պատերը, դրանք ավելի առաձգական է դարձնում։

Լավացնում է արյան բաղադրությունը։

Ցուցված է թրոմբոֆիլիայի և երակների վարիկոզ լայնացման ժամանակ։

Նպաստում է արյան ճնշման նվազմանը, ուստի ցուցված է հիպերտոնիա ունեցող մարդկանց։

Օրգանիզմը մաքրում է տարատեսակ խարաններից ու թունավոր նյութերից։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Բարենպաստ ազդեցություն է թողնում վերարտադրողական համակարգի աշխատանքի վրա։

Օգտակար է ուղեղի համար։

Լվացնում է դրա աշխատանքը, պաշտպանում է հիվանդություններից, նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում հիշողության և ինտելեկտուալ կարողությունների վրա, ցուցված է մտավոր աշխատանք կատարող մարդկանց։

Դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա, օգնում դիմակայել սթրեսներին։

Ամրացնում էոսկորները, ատամները, մազերն ու եղունգները։

Ցուցված է բուսակերներին, քանի որ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում։

Ցուցված է նաև երեխաներին, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են նրանց օրգանիզմի բնականոն զարգացման համար։

Շատ օգտակար է տարեցների, ինչպես նաև ծանր հիվանդությունից թուլացած օրգանիզմի համար։

Օգտակար է նաև սպորտսմենների համար, քանի որ անմրացնում է մկաններն ու նպաստում դրանց զարգացմանը։

Չնայած որ պնդուկի կալորիականությունը շատ է, բայց այն գրեթե չի պարունակում ածխաջրեր, այդ պատճառով ցուցված է նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Կալորիականությունը

100 գրամ պնդուկի կալորիականությունը 650 կկալ է։

Հակացուցումները

Ցանկալի է պնդուկն ուտել քիչ-քիչ, օրական 30-50 գրամ, իսկ հիվանդությունների դեպքում հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ։