Խաղողի կորիզի ձեթ

30.10.2018969

Խաղողի կորիզի ձեթն օժտված է օգտակար բազմաթիվ հատկություններով և օգնում է կանխել մի շարք լուրջ հիվանդություններ։ Պարունակում է վիտամին А, C, Е, PP և B խմբի վիտամիններ, հանքանյութեր՝ կալցիում, կալիում, երկաթ, նատրիում, սելեն, ցինկ, պղինձ և այլն։ Պարունակում է նաև ճարպաթթուներ, քլորոֆիլ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ և օգտակար այլ նյութեր։

Կալորիականությունը

100 գրամ ձեթի կալորիականությունը 880 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի բարձրացմանը, օժտված է հակամանրէային և հակավիրուսային ազդեցությամբ։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, օգնում է կանխել հիպերտոնիան, աթերոսկլերոզը, ինֆարկտը, ինսուլտը, երակների վարիկոզ լայնացումը և այլ հիվանդություններ։

Լավ է ազդում նյարդային համակարգի և գլխուղեղի վրա, կանխում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացումը։

Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։

Լավացնում է երիկամների և լյարդի աշխատանքը։

Ցուցված է կանանց, քանի որ օգնում է նվազեցնել սեռական ոլորտի բազմաթիվ հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաև կլիմակտերիկ և նախադաշտանային շրջանի տհաճ զգացողությունները։

Օգտակար է հղի և կրծքով կերակրող մայրերի համար։

Նպաստում է շագանակագեղձի աշխատանքի լավացմանը, պոտենցիայի ուժեղացմանը, օգնում է կանխել անպտղությունն ու շագանակագեղձի հիվանդությունները։

Լավ ազդեցություն է ունենում նաև տեսողության վրա։

Օգտակար է մաշկային հիվանդությունների դեպքում։

Կոսմետոլոգիայում օգտագործելու դեպքում բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա, սնում է այն, հարթում կնճիռները, նպաստում բջիջների ռեգեներացիային, դանդաղեցնում է ծերացումը և այլն։

Կարելի է օգտագործել մերսման համար, ավելացնել քսուքների, դիմակների, օճառների ու շամպույնների մեջ։

Հակացուցումները

Հակացուցված է անհատական անտանելիության դեպքում։