Հեշտոցի կիստա

25.09.20182058

Հեշտոցի կիստան հեշտոցի պատի ռետենցիոն գոյացություն է, որ մեծանում է նրանում կուտակվող հեղուկի հաշվին։

Պատճառները

Հեշտոցի կիստան իսկական ուռուցքների շարքին չի դասվում։ Գինեկոլոգիայում տարբերում են բնածին և վնասվածքի արդյունքում առաջացած՝ ձեռքբերովի կիստաներ։

Ախտանշանները

Սովորաբար հեշտոցի կիստան ախտանշաններ չի ունենում և հայտնաբերվում է պլանային հետազոտության ընթացքում։ Մեծ չափսերի դեպքում կարող է ներսում առկա օտար մարմնի զգացողություն, սեռական հարաբերության ընթացքում անհարմարություն և ցավ, դեֆեկացիայի խանգարում առաջացնել։

Վարակի առկայությունը և կիստայի պարունակության թարախակալումը կարող է ուղեկցվել ախտաբանական ցավով, կոլպիտի նշաններով և այլն։ Եթե հեշտոցի կիստան հայտնաբերվել է հղիության ընթացքում, ապա տակտիկան կախված է ռետենցիոն գոյացության չափսերից։

Փոքր կիստաները չեն խոչընդոտում ինքնուրույն ծննդաբերելուն, ուստի ենթակա չեն հեռացման։ Հսկայական չափսերի դեպքում, երբ փակվում է ծննդաբերական ուղին, հնարավոր է, որ ասպիրացիա կամ հեռացում կատարվի, երբեմն էլ՝ կեսարյան հատում։

Ախտորոշումը

Հեշտոցի կիստան ախտորոշվում է գինեկոլոգիական զննման ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ուրոլոգի և պրոկտոլոգի։ Կիստայի վիրահատական հեռացումից առաջ կատարվում է գինեկոլոգիական, մանրէաբանականհետազոտություն։ ՈւՁՀ-ի միջոցով հստակեցվում է կիստայի տեղակայման կոնկրետ հատվածը։

Բուժումը

Ախտանիշներ չունեցող փոքր կիստան միայն վերահսկողություն է պահանջում, իսկ մեծացող կամ կլինիկորեն իրենց զգացնող գոյացությունները ենթակա են վիրահատական հեռացման։ Կիստայի պարունակության պունկցիոն ասպիրացիայի (ասեղի միջոցով հեղուկի հեռացման) դեպքում արդյունքը սովորաբար ժամանակավոր է լինում։ Կիստան որոշ ժամանակ անց կրկին լցվում է հեղուկով։ Հեշտոցի կիստան չի ազդում դաշտանի և վերարտադրողական ֆունկցիայի վրա։