Անէնցեֆալիա

21.09.20183106

Անէնցեֆալիան բնածին արատ է, որի դեպքում երեխան ծնվում է առանց ուղեղի հիմնական մասերի և գանգոսկրի թերզարգացմամբ։ Հազվադեպ հանդիպող հիվանդություն է (1:10000), հաճախ հանդիպում է իգական սեռի դեպքում, երեխան ծնվում է մահացած կամ մահանում է ծնվելուց ժամեր անց։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խանգարումները կարող են առաջանալ ֆոլաթթվի պակասի և տարաբնույթ դեղամիջոցների ընդունման հետևանքով։

Առանձացվում են հետևյալ պատճառները՝

  • էկոլոգիական խնդիրներ, 
  • ճառագայթահարում,  
  • ալկոհոլային կամ դեղորայքային ինքնաթունահարություն, 
  • հղիության առաջին շաբաթների ընթացքում վարակիչ հիվանդությունների առկայություն, 
  • ժառանգականություն, 
  • վնասակար սովորություններ (ալկոհոլի, ծխախոտի, թմրամիջոցների օգտագործում), 
  • մոր տարիքը (30 տարեկանից հետո վտանգը մեծանում է), 
  • ԳՄՈ սնունդ և այլն։ 

Ախտանշանները

Անատոմիական խանգարումներն անէնցեֆալիայի դեպքում լինում են և՛ արտաքին, և՛ ներքին, կյանքի հետ անհամատեղելի են։

Դրանցից են՝

  • հիպոֆիզի բացակայություն, 
  • ողնուղեղային ճողվածք, 
  • մակերիկամների թերզարգացածություն, 
  • նյարդային համակարգի արատներ, 
  • գանգոսկրի մասերի բացակայություն և այլն։ 

Ախտորոշումը

Արատը հնարավոր է ախտորոշել հղիության առաջին 1-2 եռամսյակում ՈւՁՀ-ի միջոցով։ Ախտորոշման հաստատման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ընդհատել հղիությունը։

Բուժումը

Անէնցեֆալիան չի բուժվում։ Երեխան լույս աշխարհ է գալիս մահացած կամ էլ մահանում է ժամեր անց։

Կանխարգելման նպատակով հարկավոր է՝

  • ֆոլաթթու օգտագործել, 
  • առողջ սնվել, 
  • խուսափել վարակիչ հիվանդություններից, 
  • հետազոտվել նախքան հղիանալը։