Կրեմնիում․ օգտակարությունն ու աղբյուրները

07.09.2018988

Կրեմնիումը մեծ դեր է խաղում մարդու առողջության պահպանման և երկարակեցության հարցում։ Քիմիական այդ տարրը մարդու օրգանիզմ է ներթափանցում հիմնականում բուսական սննդի միջոցով։

Դերն օրգանիզմում

Անհրաժեշտ է ոսկրային և շարակցական այլ հյուսվածքների կազմավորման համար։

Արյունատար անոթների առաձգականությունն ու ամրությունը նույնպես կախված են կրեմնիումից։

Մասնակցում է օրգանիզմում բազմաթիվ մակրոտարրերի և միկրոտարրերի յուրացման գործընթացին, ուժեղացնում է մի շարք վիտամինների հատկությունները։

Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքին։

Կրեմնիումից է կախված նաև մազերի, եղունգների ու մաշկի վիճակը։

Կրեմնիումի պակասը կարող է հանգեցնել վաղաժամ ծերացման։

Օրգանիզմի օրական պահանջը

Այդ հարցում դեռևս հստակ ցուցումներ չկան, սակայն բազմաթիվ բժիշկներ պնդում են, որ լիարժեք ու ճիշտ սնվելու դեպքում օրգանիզմը լիովին բավարարում է կրեմնիումի պակասը։

Կրեմնիում պարունակող սննդամթերքներ

Քանի որ կրեմնիումը մեծ քանակությամբ պարունակվում է հողում, ապա դրանով հարուստ են բուսական մթերքները, առաջին հերթին՝ հատիկավորները (հնդկաձավար, ցորեն, շագանակագույն բրինձ, գարի, վարսակ և այլն), արմատներում (բազուկ, բողկ և այլն), հատապտուղներում և կանաչեղենում, մրգերի ու բանջարեղենի կեղևում։

Կրեմնիումի պակասն օրգանիզմում

Կրեմնիումի պակասն առաջանում է մի շարք պատճառներով՝

  • սխալ սննդակարգ, մասնավորապես՝ բուսական մթերքների բացակայություն, 
  • ծանր ֆիզիկական աշխատանք, 
  • մի շարք հիվանդություններ։ 

Անբավարարությունը կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների, քանի որ պակասի արդյունքում տուժում է իմունիտետը, խանգարվում է նյութափոխանակությունը և հանքանյութերի յուրացումը։

Բարձրանում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Սովորաբար կրեմնիումի պակասը լրացվում է սննդակարգի վերանայմամբ և կարգավորմամբ։

Կրեմնիումի ավելցուկն օրգանիզմում

Կրեմնիումի ավելցուկ է դիտվում սովորաբար վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց օրգանիզմում։ Կարող է հանգեցնել բրոնխաթոքային հիվանդությունների, միզաքարային հիվանդության, ինչպես նաև մեծանում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։