Կրծքագեղձի քաղցկեղ․ որոշ պարզաբանումներ

06.09.20181892

Հարցումների համաձայն՝ կնոջ առողջության վախ առաջացնող ամենամեծ թշնամին կրծքագեղձի քաղցկեղն է։ Քաղցկեղը այն հիվանդության ընդհանուր անվանումն է, որի դեպքում օրգանիզմի բջիջներն սկսում են անկառավարելիորեն կիսվել։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում անկանոն սկսում են աճելկրծքագեղձի բջիջները։ Արդյունքում հանգույցներ ու կոշտուկներ են ի հայտ գալիս, ուռուցք է ձևավորվում։ Թե որքան ժամանակում է այդ կատարվում, անհայտ է։

Պատճառները Համարվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմքում իգական սեռական հորմոններն են՝ էստրոգենները։ Առհասարակ այն բազմագործոն հիվանդություն է, այսինքն՝ առանձնացվում է ուռուցքի առաջացման մի քանի հնարավոր պատճառ։

Գենետիկ նախատրամադրվածություն

Բավականին երկար ժամանակ համարվում էր, որ գենետիկ նախատրամադրվածությունը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից է։ Սակայն ներկայում ապացուցվել է, որ անգամ այդ պարագայում հնարավոր է խուսափել քաղցկեղից և ընդհակառակը, առողջ գեները զերծ չեն պահում հիվանդությունից, եթե արտաքին պայմանները բարենպաստում են դրան։

Սնունդ

Բանջարեղենն ու մրգեղենն ինքնին կարող են ռադիոակտիվ իզոտոպներ կուտակել, սակայն խոսք հավասարակշռված դիետայի մասին է։ Համարվում է, որ տապակած, կենդանական ճարպով հարուստ սնունդը նպաստում է քաղցկեղի առաջացմանը, ուստի ավելի լավ է սնվել բանջարեղենով, չչարաշահել նույն ձեթում առաջին անգամից ավել տապակած ուտեստները։ Ընդ որում՝ բետա-կարոտինն օժտված է հակաքաղցկեղային ակտիվությամբ, դրա աղբյուրներն են գազարը, դեղձը, չիչխանը և այլն։

Նշված պատճառներից զատ կրծքագեղձի քաղցկեղը կապվում է վերարտադրողական ֆունկցիայի իրացման հետ։ Եթե կինն իր առաջնեկին ունեցել է երիտասարդ տարիքում, ապա քաղցկեղի առաջացման վտանգը փոքր է, իսկ եթե խուսափում է հղիությունից, ապա վտանգը մեծանում է։ Երկար ժամանակ կրծքագեղձի քաղցկեղը համարվում էր միանձնուհիների հիվանդություն։

Ախտորոշումն ու բուժումը

Ախտորոշումը կատարվում է կաթնագեղձերի զննման, մամմոգրաֆիայի, բիոպսիայի և այլ հետազոտությունների միջոցով։ 35-39 տարեկանից հետո խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ հետազոտվել։

Նորագոյացության հայտնաբերման դեպքում նախ պարզում են վերջինիս բնույթը՝ չարորակ, թե բարորակ։ Ախտորոշման նպատակով բիոպսիա է կատարվում և ստանդարտ որոշ հտազոտություններից հետո հստակեցվում ախտորոշումը։

Բուժումը սովորաբար ներառում է վիրաբուժական միջամտություն՝ կրծքի հեռացում, որից հնարավոր է խուսափել հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում։

Վիրահատությունը համատեղվում է քիմիաթերապիայի հետ, որի ընթացքում հատուկ դեղամիջոցները դադարեցնում են բջիջների կիսումը և կանխում հետագա զարգացումը։