Չիչխանի ձեթ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

05.09.20182680

Չիչխանը օգտակար նյութերի իսկական շտեմարան է, այդ պատճառով էլ չիչխանի ձեթը դեռևս վաղեմի ժամանակներից օգտագործվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության, դեղագործության ու կոսմետոլոգիայի մեջ։ Օգտագործում են նաև խոհանոցում՝ որպես տարբեր աղցանների բաղադրամաս։

Պարունակում է վիտամին А, С, Е, К, F, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, մագնիում, կալցիում, մոլիբդեն, կրեմնիում, նիկել և այլն։

Պարունակում է նաև օրգանական թթուներ, ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերոլներ, չհագեցած ճարպաթթուներ օմեգա-9, օմեգա-6 և օմեգա-3, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ և այլն։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունային համակարգը, լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, լրացնում է վիտամինների պակասը։

Լավացնում է անոթների առաձգականությունը, նվազեցնում թրոմբների առաջացման վտանգը, բարենպաստ ազդեցություն ունենում սրտանոթային համակարգի վրա։

Օժտված է հակամանրէային հատկությամբ։

Օգնում է կարգավորել օրգանիզմի ճարպային փոխանակությունը։

Նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների աղերի հեռացմանը։

Օգտակար է հղի կանանց։

Կիրառվում է արտաքին օգտագործման համար՝ որպես մաշկի և մազերի որակի լավացման միջոց, օգնում է բուժել մաշկային մի շարք հիվադություններ։

Հակացուցումները

Հակացուցված է անհատական անտանելիության, պանկրեատիտի, սուր խոլեցիստիտի, լյարդի հիվանդությունների, ինչպես նաև լուծի դեպքում։