Կրծքագեղձի քաղցկեղ․ միֆեր և իրականություն

04.09.20181863

Տեղեկությունների պակասը, պատճառների չիմացությունը և մի շարք այլ գործոններ նպաստել են, որ հասարակության մեջ թյուր պատկերացումներ ձևավորվեն կրծքի քաղցկեղի մասին։ Ներկայացնենք մի քանիսը, որոնք ունեն իրենց հստակ պատասխանը։

Քաղցկեղն սպառնում է միայն հասուն տարիքի կանանց

Չնայած որ Հայաստանում քաղցկեղն իսկապես գերակշռում է հասուն կանանց շրջանում (35 տարեկանից բարձր), արտասահմանում անհանգստացնող միտում է դիտվում։ Հայտնի են դեպքեր մինչև 30 տարեկանը, ընդ որում այդ տեսակի քաղցկեղը սրընթաց է զարգանում։

Հորմոնային հակաբեղմնաորիչները խթանում են քղցկեղի առաջացումը

Դեռևս 10-15 տարի առաջ գիտնականները պնդում էին, որ հորմոնային հակաբեղմնավորիչները քաղցկեղ են առաջացնում, սակայն հետագայում այդ չի ապացուցվել։ Հակաբեղմնավորման ժամանակակից պրեպարատները նվազագույն քանակով են հորմոններ պարունակում, այդ պատճառով էլ անվնաս են կաթնագեղձերի համար։ Ավելին, այդ պրեպարատները նվազեցնում են ձվարանների և էնդոմետրիումի քաղցկղի առաջացման վտանգը։

Քրտնարտադրությունը ճնշող դեզոդորանտները և կոսմետիկ հավելումները խթանում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը

Այդ ապացուցված չէ։ Փոխանցվում է ժառանգաբար Այդպես չէ։ Հիմնականում արտաքին պայմաններն են նպաստում քաղցկեղի առաջացմանը։ Պետք է հրաժարվել տապակած սննդից, ալկոհոլից և ծխախոտից, ակտիվ ու առողջ կենսակերպ վարել։

Կրծքագեղձի քաղցկեղը մահացու հիվանդություն է, ուստի պետք էլ չէ դիմել բժշկի

Ինչպես և օնկոլոգիական ցանկացած հիվանդություն, կրծքագեղձի քաղցկեղն էլ է պահանջում միջամտություն, անհապաղ։ Վիճակագրության համաձայն կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի կեսից ավելին սկզբնական փուլում են հայտնաբերվում, երբ հնարավոր է լինում տեղայնացնել հիվանդությունը և ապահովել երկարակեցությունը։