Կարելի՞ է հղիության թեստը երեկոյան անել

Կարելի՞ է հղիության թեստը երեկոյան անել

Հղիության թեստն առաջին միջոցն է, որի օգնությամբ հնարավոր է փարատել հղիության վերաբերյալ կասկածը։ Ինչպես է պետք անցկացնել թեստը, ե՞րբ՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան, ո՞ր գործոններն են ազդում արդյունքի վրա։

Կարդացեք՝ Ինչո՞ւ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս

Մարդու խորիոնային գոնադոտրոպինի մակարդակի վրա ազդում է մի քանի գործոն՝

  • ուղեկցող վարակիչ կամ ծանր քրոնիկ հիվանդությունները, 
  • գեստացիայի ժամկետը, 
  • բեղմնավորված ձվաբջիջների քանակը (բազմապտուղ հղիության դեպքում ՄԽԳ-ի մակրդակը կրկնակի բարձր է լինում)։ 

Տնային ախտորոշման սկզբունքը մեզի և թեստի ռեակցիայի վրա է հիմնված․ ձվաբջջի բեղմնավորման դեպքում մեզում մարդու խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը բարձրանում է։ Այդ հորմոնի արտադրությունն սկսվում է անմիջապես այն պահին, երբ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդի պատին, և օրեցօր սաղմի զարգացմանը համընթաց աճում է նաև ՄԽԳ-ի քանակը։

Որպեսզի թեստը ճիշտ արդյունք ցույց տա, խորհուրդ է տրվում այն անցկացնել վերջին դաշտանի սկզբից նվազագույնը 28-30 օր անց, իսկ ավելի ճշգրիտ կլինի անել դաշտանի ուշացումից հետո։

Ավելի լավ է թեստն առավոտյան անել, որովհետև գիշերային քնից հետո առավոտյան առաջին մեզում մարդու խորիոնային գոնադոտրոպինի խտությունն ավելի բարձր է լինում։

Կարդացեք՝  Ինչպե՞ս անցկացնել հղիության թեստը

Բեղմնավորումից երկուսից երեք շաբաթ անց կնոջ օրգանիզմում ՄԽԳ-ն միշտ բարձր է լինում, ինչի պատճառով հնարավոր է թեստ անել և՛ առավոտյան, և՛ երեկոյան։

Մեծ նշանակություն ունի նաև թեստի ընտրությունը, արդյունքը հստակ կլինի, եթե այն բարձրորակ լինի ու ճիշտ ընտրված։ Ամենաինֆորմատիվն ու ամենազգայունը շիթային թեստն է, որի տուփի վրա գրված է 10մՄե/մլ։ Անկախ թեստի որակից, շատ վաղ ախտորոշումը ոչ միշտ է ինֆորմատիվ լինում։

Եթե երկրորդ գծիկը, որի առկայությունը վկայում է հղիության մասին, շատ թույլ է արտահայտված լինում, ապա հարկավոր է թեստը կրկնել առավոտյան կամ սպասել մի քանի օր։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար