ԽԱՂՈՂ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

16.08.20183334

Խաղողի օգտակար հատկությունների մասին հայտնի դեռ հին ժամանակներից։ Այն օգտագործել են տարատեսակ հիվանդությունների բուժման համար, իսկ ժամանակակից աշխարհում անգամ ի հայտ է եկել բժշկության մի ուղղություն, որը կոչվում է ամպելոթերապիա (խաղողաթերապիա):

Կալորիականությունը

Կախված խաղողի տեսակից՝ 100 գրամի կալորիականությունը կարող է տատանվել 50-100 կկալի սահմաններում։

Օգտակար հատկությունները

Խաղողը պարունակում է վիտամիններ А, С, Р, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, պղինձ, կրեմնիում, նատրիում, ֆոսֆոր, բոր, ցինկ, երկաթ և 150-ից ավել կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր առողջության պահպանման և վերականգնման համար։

Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։

Նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Ամրացնում է սրտանոթային համակարգը, լավացնում արյան բաղադրությունը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը։

Կանխում է երակների վարիկոզ լայնացումը։

Օգնում է կարգավորել անոթային ճնշումը։

Օգտագործվում է թոքի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

Կարգավորում է մարսողությունը, լավացնում նյութափոխանակությունը, օգնում փորկապության ժամանակ։

Կանխարգելում և բուժում է նաև երիկամների ու լյարդի հիվանդությունները։

Օգնում է հոդացավերի ժամանակ։

Օգտակար է նյարդային համակարգի համար, օգնում է ազատվել սթրեսից, դեպրեսիայից, կարգավորում է քունը։

Կանխում է տարեց հասակում տեսողության վատացումը։

Դանդաղեցնում է ծերացումն ու երիտասարդացնում է օրգանիզմը։

Օգնում է հանգստանալ և վերականգնվել ծանր ֆիզիկական աշխատանքից հետո։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև մազերի, եղունգների ու մաշկի վրա։

Հակացուցումները

Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ճարպակալման, տուբերկուլյոզի սուր ձևերի, ստոմատիտի, սրտային սուր անբավարարության, լյարդի ցիրոզի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Խորհուրդ չի տրվում ուտել հղիության վերջին փուլի ընթացքում։